Մատուցողը կարծում էր, թե իրեն մեծ թեյավճար են թողել, բայց իրականում գումարի մեջ նրա համար գաղտնի հաղորդագրություն
էր դրված․․․Շատերը թերագնահատում են մատուցողի մասնագիտությունը: Շատերը կարծում են, որ դա, ընդհանուր առմամբ, հեշտ
գործ է:Պատվերներ վերցնել և բերել դրանք:Բայց քչերն են գիտակցում,որ մատուցողի աշխատանքը մեծ ֆիզիկական ակտիվություն
է պահանջում:

Մատուցողն իր ամբողջ հերթափոխն անցկացնում է ոտքերի վրա: Լավ հաստատությունում պարզապես նստելու րոպե չկա: Այդ ա-
մենից բացի, պետք է շատ ուշադիր լինել և կայծակնային արագությամբ արձագանքել հաճախորդների խնդրանքներին:Ընդ որում,
մատուցողն իր աշխատանքի ընթացքում շփվում է տարբեր հաճախորդների հետ, հանդիպում են այնպիսիները, ովքեր կարծում են,
որ մատուցողները նույնիսկ արժանի չեն իրենց ուշադրությանը:

Մատուցողի աշխատանքում կարևոր դեր է խաղում թեյավճարը։Ցանակցած մատուցող սպասում է թեյավճարի և սիրով է ընդունում
այն, եթե իհարկե, սիրով են թեյավճար տալիս։ Բայց լինում են նաև արտառոց դեպքեր։Ինչպես, օրինակ Ուայթմանի հետ։ Գարեթ Ու-
այմանը աշխատում էր որպես մատուցող։Աշխատանքային օրվա ավարտին նա մոտեցավ՝մաքրելու սեղաններից մեկը և զարմացավ․
կետչուպի շշի տակ կար 20 դոլար արժողությամբ թղթադրամ: Գարեթն ուրախացավ,մտածեց, որ իրեն թեյավճար են թողել,բայց երբ
վերցրեց այն, պարզվեց, որ այն կեղծ է և վրան մի գրություն կա, որն իրենից կրոնական ուղերձ էր ներկայացնում։

Գրության մեջ ասվում էր, որ նա պետք է ճշմարտությունը փնտրի Հիսուսի մեջ:Տղան շատ հուզված էր։Նա պարզապես վիրավորվեց:
Նրանք պարզապես կարող էին մոտենալ և զրուցել իր հետ,բայց դիմել էին ստոր քայլի և խաբել իրեն։Գրության հեղինակները համո-
զված էին, որ այս գումարի չափի թեյավճարը հաստատ աննկատ չի մնա: Գարեթը որոշեց համացանցում կիսվել իր պատմությամբ։
Նա ուզում էր իմանալ այլ մարդկանց կարծիքը, թե նրանք ինչպես կարձագանքեին նման իրավիճակում։
