Բերձորցիները չեն շտապում լքել հարազատ քաղաքը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտ-նեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:«Մարդիկ մնում են, այս պահին էլ Բերձորում բավականաչափ բերձորցիներ կան: Ընդհանուր առմամբ, ինչ-որ վտանգավոր կամ խուճապային իրավիճակ Բերձորում չկա»,- ասաց նա:
Ալեքսանյանը հայտնեց, որ Քաշաթաղի հյուսիսային հատվածում, որը, ըստ պայմանավորվածության, դեկտեմ-բերի 1-ից պետք է անցներ Ադրբեջանին, արդեն ադրբեջաական զինված ուժերի ստորաբաժանումներ են տե-ղակայվել:Քաղաքապետի տեղեկություններով՝ Քաշաթաղի շրջանի բնակավայրերից Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը շարունակելու են մնալ հայկական:
«Մինչև այս պահը գոնե մեր ունեցած ինֆորմացիան սա է ու հույս ունեմ` չի փոխվի»,- մեր հարցին ի պատաս-խան ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ հայկական կողմն այսօր չի պատրաստվում հեռանալ այդ տարածքից: Քաղաքապետը շեշտեց,որ իր տեղեկությունները հիմնվածեն բացառապես իր ու շրջվարչակազմի ղեկավարութ-յան ունեցած տվյալների վրա: Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան ղեկավարներից, ինչպես ինքն է ասում, տեղեկություններ չի ստանում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին՝ Լաչինը շրջանցող նոր ճանապարհ կառու-ցելու մասին, Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ նոր ճանապարհի մասին որևէ տեղեկություն չունի:ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մեկնաբանելով Լաչինի միջանցքի այլընտրանքային տարբերակի հարցը՝ Հայաստանն ու Ղարաբաղը կապող նոր ճանապարհի կառուցման տարբերակը, հետխորհրդային հետազոտությունների կենտ-րոնի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինն ասել է, որ լեռնային տեղանքում բոլորովին նոր ճանապարհ կառուցելը կլինի ծախսատար և երկար ժամանակ կպահանջի:
Բացի այդ, նոր ճանապարհը կլինի շատ ավելի երկար և կպահանջի ռուս խաղաղապահների թվի ավելացում: ՌԴ նախագահի պաշտոնական կայքում նոյեմբերի 10-ին հրապարակված Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաս-տանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստում Լաչինին վերաբերող հատվածում բառացի-որեն ասված է, որ այն Ադրբեջանին է վերադարձվում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը:
«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և մի-ևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերա-հսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հա-յաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհա-ջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորումէ Լաչինի միջանցքով քաղաքացիների,տրանսպորտային միջոցների և բեռ-ների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,- աված է փաստաթղթում:
Բանն այն է, որ վերոհիշյալ 3 հայկական բնակավայրերն իրենց աշխարհագրական դիրքով տեղավորվում են Լա-չինի միջանցքի համար պահպանվող 5կմ-անոց հատվածում,այսինքն՝ ըստ փաստաթղթի՝պետք է մնան Ռուսաս-տանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
