Հարսս մեծ կռիվ սարքեց, երբ նրան ասացի, որ մեր ընտանիքում ընդունված է երեխային պապիկի անունը տալ․․․Հարսիս հետ առա-
ջին օրվանից կարողացա լեզու գտնել։ Շատ ջերմ ընդունեցինք մեր ընտա նիք, ոչ մի օր լուրջ չենք վիճել, իրար վրա ձայն չենք բարձ-
րաց-րել։ Երբեմն պատահում էր, որ չէինք հասկ անում միմյանց, բայց երբեք չենք չարացել ու անկեղծ խոսել ենք։ Երբ իմացա, որ
հարսս հղի է, այնքան երջանկացա։

Իսկ իմանալով, որ ապագա երեխան տղա է, մեր երջանկությունը կրկնապատկվեց։ Որդիս էլ էր ուրախ, դե որ տղամարդը չի ուզում,
որ առաջնեկը տղա երեխա լինի։Թվում էր, թե երազանքներս իրականանում են մեկը մյուսի հետևից։Մեր ընտանիքում տարիներ շա-
րունակ հետևել են այն ավանդույթին, որ տղա երեխային տալիս են պապիկի անունը։
Բայց երբ ասացինք հարսիս, որ մեզ համար դա պարտադիր է, նա մեծ սկանդալ սարքեց՝ հայտնելով,որ ինքը կորոշի, թե ինչպես ան-
վանակոչել իր երեխային։Ուզում էի հանգիստ քննարկել, բայց նա դեմ էր։ Ասաց, որ արդեն որոշել է անունը։ Որդիս ևս փորձեց բա-
ցատրել կնոջը, որ դա մեզ համար կարևոր է, նույնիսկ պարտադիր, բայց նա չցանկացավ լսել։Հիմա նոր եմ բացահայտում հարսիս
իրական դեմքը։
Հենց մի բան դուր չի գալիս, սպառնում է ամուսնուն, որ ծննդատնից ուղիղ ծնողների տուն կգնա։ Որդիս կարծես նրա սպասավորը
լինի․ առավոտից երեկո վազվզվում է, աշխատում, տանում-բերում, միայն թե կինն իրեն լավ զգա։Իսկ երեկ էլ, երբ որդուս հետ սուրճ
էինք խմում, կամացիկ ձայնով հարցրեցի, թե արդյո՞ք չի կարողացել համոզել կնոջը, իսկ նա էլ պատասխանեց․

-Մայրիկ, մի միջամտիր մեր ընտանեկան հարցերին, խնդրում եմ, մենք արդեն մտածել ենք անունը։ Երբ վերջնական որոշեցինք, քեզ
ու հայրիկին տեղյակ կպահենք։
Իհարկե, անկախ անունից, այդ բալիկը կլինի իմ թոռը, իմ երեխան, բայց լավ չէ, որ հարսս այդքան իրավունք է իրեն վերապահում՝
խախտելով դարերով եկած մեր ընտանեկան գեղեցիկ ավանդույթը։Բայց հիմա ինձ համար դժվարացել է հարսիս ու որդուս հետ
շփումը․․․
