Ես այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ բանակն ասում է՝ պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռան-կարը կամ չի երևում, կամ այդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների գոյության արդ-յունքում մենք ունենք որոշակի պրոբլեմներ»,-ասաց նա՝ ներկայացնելով օրինակ.
«Մենք բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, որ ԶՈւ զորամասը, գունդը պետք է մարտական նպատա-կով տեղափոխվի, բայց այդ գնդի դռները տվյալ բնակավայրի բնակիչներ փակում են, շրջափակում են մեքե-նաները և թույլ չեն տալիս, որ զորամասից մեքենաները դուրս գան: Մենք ունեցել ենք այսպիսի տասնյակին հասնող դեպքեր, որոնց արդյունքում մենք ունենում ենք գնդի, տեխնիկայի՝ առաջնագիծ հասնելու խնդիր»,-ասաց վարչապետը:
Վերջինիս խոսքով՝ շատ դեպքերում շատ կոշտ միջամտություններ են արվել, իսկ որոշ դեպքերում հնարավո-րություն չի եղել նման միջամտություն անել, որովհետև ոստիկանները գործուղված են եղել առաջնագիծ:

Հաջորդիվ, նրա խոսքով, զորահավաքային համակարգի խնդիրն է. «Այդ համակարգը կառուցված է այսպես՝ կա գործող բանակ, և անհրաժեշտության դեպքում իրականացվում է զորահավաք, մոբ ռեսուրս՝ մարդիկ, որոնք քաղաքացիական կյանքից զորահավաքով զորակոչվում են բանակ և միանում են ԶՈՒ-ին՝ խնդիրներ իրականացնելու համար:
«Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք սրտի, այնքան էլ պատրաստ չեն ռազ-մական գործողությունների լիարժեք մասնակցելուն և արագ կորցնում են մարտունակությունը, ինչը խնդիրներ է առաջացնում:
Նույնը վերաբերում է նաև կամավորների որոշակի շերտի, որոնց մոտ ինչ-որ պահի մարտունակության խն-դիներ են առաջանում: Սա ամենևին չի նշանակում, որ մոբ ռեսուրսով և կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել: Նրանցից եղել են մարդիկ, որ հերոսական կռիվ են տվել, բայց, ընդհանուր առմամբ, այս ոլորտում մենք տեսել ենք խնդիրներ և որոշակիորեն բախվել ենք նաև դասալքության պրոբլեմի հետ, որը, ցավոք սրտի, ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել»,-ասաց նա՝ նշելով, թե սրանք միակ պատճառը չեն:
«Ահա այս կարևոր պատճառները մեզ համար ստեղծել են չափազանց լուրջ խնդիրներ: Այն աստիճան, որ մեր բանակը և Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը շատ հստակ խնդիր են ձևակերպել, որ պետք է ժամ առաջ, րոպե առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում՝ հետևանքները կլինեն շատ ավելի ծանր: Չափազանց ծանր որոշում է եղել, որը, գիտեինք, որ պետք է վրդովմունք առաջացնի, սա մեր վրդովմունքը նույնպես առաջացրել է, բայց, ըստ էության, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ ուղղակի այլընտրանք գոյություն չուներ»,-ասաց նա:
տեսանյութ՝
