Երբեմն մեր առողջության հետ կապված որոշ խնդիրների ամենահեշտ լուծումները մեր աչքի առաջ են, սակայն մենք դրանք չենք նկատում։ Կարտոֆիլի հյութը հզոր ըմպելիք է, որն օգնում է առողջական մի քանի խնդիրների դեպքում։Պարզվում է՝ կարտոֆիլի հյութը բազմաֆունկցիոնալ բուժիչ հեղուկ է
Հյութն անհամ է, սակայն չափազանց օգտակար է։ Ալկալիներով է սնուցում օրգանիզմը: Կարտոֆիլի հյութը կարգավորում է օրգանիզմում թթվայնության բալանսը։ Սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ ժամանակակից դիետաները բարձրացնում են օրգանիզմի թթվայնությունը։
Մաքրում է մաշկը
Կարտոֆիլի հյութն ունի մաշկի ակնեն նվազեցնող հատկություն, այն հրաշալի կերպով մաքրում է մաշկը։

Ունի հակաբորբոքային հատկանիշներ
Կարտոֆիլի հյութն ունի հակաբորբոքային հատկանիշներ և օգնում է արթրիտի և այլ բորբոքումների դեպքում, հատկապես՝ հոդերի և մեջքի ցավերի ժամանակ։ Այն խթանում է շրջանառությունը՝ մարմնի բոլոր մասերում։
Մաքրում է լյարդը
Կարտոֆիլի հյութը հաճախ օգտագործում են լյարդը մաքրելու համար։ Լավագույն արդյունքի հասնելու համար ամեն առավոտ դատարկ ստամոքսին 2 բաժակ կարտոֆիլի հյութ խմեք։
Խթանում է քաշի կորուստը
Կարտոֆիլի հյութն արդյունավետ է, երբ խոսքը ավելորդ քաշից ազատվելու մասին է։ Ահա թե ինչու է անհրաժեշտ նախաճաշից առաջ և քնելուց 3 ժամ առաջ 1 բաժակ կարտոֆիլի հյութ խմել։ Այն բուժում է գաստրիտն ու խոցերը։
Խորհուրդ է տրվում մեկ ճաշի գդալ կարտոֆիլի հյութը խառնել ջրում և խմել նախաճաշից, լանչից և ընթրիքից մեկ ժամ առաջ։ Հիշեք, որ կարտոֆիլի հյութը մշտապես պետք է խմել բացառապես թարմ վիճակում։ Եթե ձեզ դուր չի գալիս համը, ապա կարող եք փոքր-ինչ կիտրոնի, խնձորի կամ գազարի հյութ ավելացնել։
