Կարելի՞ է արդյոք կերակրող մայրերին գարեջուր խմել

Համացանցում կարելի է կերակրող մայրերի համար բազմաթիվ խորհուրդներ գտնել, որոնցից մեկն ամենահաճախ հանդիպողն է՝ լակտացիայի համար գարեջուր խմելը: Մինչդեռ կերակրման ընթացքում ալկոհոլի օգտագործումը խսիտ անցանկալի է եւ կարող է վնասել երեխայի առողջությանը:  Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանության բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը:

Կերակրման ընթացքում ալկոհոլից հրաժարվելը չափազանց կարեւոր է, քանի որ այն ներթափանցում է կրծքի կաթի մեջ: «Լակտացիայի ավելացման համար գարեջուր խմելը հիմար խորհուրդ է, որը կանանց մոլորության մեջ է գցում: Ես կերակրող մայրերին խորհուրդ եմ տալիս օրական 1,5-2 լիտր ջուր խմել», — ասաց փորձագետը: Ինչպես նշվել է, վնասակար է նաեւ ծխելը, քանի որ այն նվազեցնում է լակտացիան, նվազեցնում կրծքի կաթի որակը, դանդաղեցնում երեխայի աճը եւ բացասաբար ազդում նրա թոքերի վրա:

Մասնագետները համակրածիք են, որ ծխելը մեծացնում է վաղաժամ մանկական մահվան համախտանիշի զարգացման ռիսկը: Շատ կանայք բողոքում են, որ նորածիններին խնամելու պատճառով չեն հասցնում հետեւել իրենց սնունդին: Ավագյանը նշում է, որ կերակրող մայրը պետք է օրական գոնե 4-5 անգամ, փոքր չափաբաժիններով սնունդ ընդունի: Կրծքով կերակրելու ժամանակ առողջ սնվելու սկբունքները գրեթե նույնն են, ինչ հղիության ժամանակ:

Դրանք ածխաջրեր են (հաց, հատիկավորներ, մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, եգիպտացորեն, վարսակի ալյուր), մրգեր, բանջարեղեն, ցածր յուղայնության կաթնամթերք, ինչպես նաեւ միս, ձուկ, թռչնամիս եւ ընկույզներ: Ինչ վերաբերում է ալերգեն մթերքներին, որոնք շատ կերակրող մայրերը խուսափում են ուտել, ապա այսօր, ըստ Ավագյանի, նման սննդային սահմանափակումներ չեն հաստատվում:

«Ալերգիկ ռեակցիաների դեպքում անհրաժեշտ է բժշկի դիմել՝ ալերգենը հայտնաբերելու համար», — ասաց նա: Հաշվի առնելով այն, որ որոշ դեղեր ներթափանցում են կրծքի կաթի մեջ, դեղերն ընդունելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ: Հատկանշական է, որ կրծքով կերակրումը իսկապես կարող է կնոջն օգնել հղիությունից եւ ծննդաբերությունից հետո նիհարել, քանի որ այս գործընթացը մեծ էներգիա է պահանջում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика