Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումները Սփյուռքի հայկական համայնքների հետ, հանդիպել է ռուսաստա-նահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Մինչ հանդիպումը նախագահ Սարգսյանը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է առաջնորդանիստ ե-կեղեցի, մոմ վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակների հիշատակին, զրու-ցել եկեղեցում գտնվողների հետ:
Տեսանյութ՝
