Ծննդատանից դուրս գրվեցի, վերադարձա տուն ու սկսեցի արտասվել․․․Երբևէ ինձ այդքան անտեսված չէի զգացել
-Աղջիկներ, վաղը բոլորիդ դուրս ենք գրում: Զանգեք ձեր հարազատներին, ուրախացրեք: Ասեք, թող պատրաստվեն: Կեսօրից հետո
բոլորդ կգնաք տուն, — ասաց մեր բժիշկը՝ մեր բալիկների ծնվելու երկրորդ օրը:
Պալատում ես էի պառկած և ևս 3 երիտասարդ կին, բոլորս էլ նույն օրն էինք ծննդաբերել, անգամ հասցրել էինք ընկերանալ, խոր-
հուրդներով կիսվել:Երբ բժիշկը դուրս եկավ պալատից, բոլորը սկսեցին զանգել ամուսիններին, մայրիկներին, որ պատմեն նորութ-
յունը:

3 աղջիկներն էլ զանգից հետո ուրախ էին. միմյանց հերթ չտալով՝ պատմում էին, թե ինչպես են տանեցիները մաքրել իրենց սենյակ-
ները, զարդարել, երեխայի իրերը արդուկել, համեղ ուտեստներ պատրաստել, որ մայրիկին ու նորածնին պատշաճ կերպով դիմավո-
րեն: Ու միայն ես էի վախենում զանգել ամուսնուս, որովհետև լավ էի ճանաչում նրան:
Բանն այն է, որ և իմ, և ամուսնուս ծնողները արտերկրում են ապրում, աշխատում, ու ինձ ծննդատնից պիտի տուն տաներ միայն
ամուսինս: Ես գիտեի, որ նա առանձնահատուկ ոչ մի բան չի անի… Ու չէի սխալվում:Հաջորդ օրը մոտ ժամը 1-ն էր, իրար հրաժեշտ
տվեցինք ու սկսեցինք հերթով դուրս գալ պալատից:
Ամուսինս եկել էր եղբոր հետ: Մենք նստեցինք մեքենան, հասանք տուն ու… Տհաճ շոկ ապրեցի: Տունը տակնուվրա էր արված, կար-
ծես նա միայնակ էր մնացել ոչ թե 3, այլ 333 օր: Սառնարանը լրիվ դատարկ էր. ամուսինս անգամ խանութ չէր գնացել՝ իմանալով
հանդերձ,որ ծննդատնից հետո նորածին երեխայի հետ չեմ կարողանա ոչինչ անել:Ամուսինս անգամ կոշիկները չհանեց, միջանցքում
ասաց, որ պիտի գնա եղբորը օգնի մեքենան նորոգել:

-Մի քանի ժամից կգամ: Մի բան կպատրաստես, մի քանի օր նորմալ չեմ սնվել:
Հենց նրանք դուրս եկան տնից,ես նստեցի բազմոցին ու սկսեցի բարձրաձայն արտասվել: Այնպիսի դառնություն էի զգում, միայնութ-
յուն, դատարկություն… Երբեք մտքովս չէր անցնի, որ առաջնեկիս հետ տուն գալու օրը նման վատ հիշողություններ կթողնի…
Բարեբախտաբար 1 շաբաթից եկավ մայրիկս, 3 ամիս մնաց ինձ հետ ու օգնեց հաղթահարել դժվարությունները…
