Կյանքի բոլոր դրական փոփոխությունները կանայք սկսում են արտաքին ձևափոխություններից:Այսօր ձեզ հա-մար ունենք լավ նորություն: Մենք ձեզ կպատմենք՝ ինչպես բացացնել մազերի երանգը տնային պայմաններում՝ առանց քիմիական միջամտությունների: Ջրածնի պերօքսիդը հայտնի էր դեռ մեր տատիկներին: Այսօր այն ար-դեն վաղուց անցյալում է: Ահա ինչպես թեթև բացացնել մազերը դարչինի օգնությամբ:
Ինչպես բացացնել մազերի գույնը դարչինի օգնությամբ.
Բուրավետ այս համեմունքը ոչ միայն բացացնում է մազերի գույնը, այլև տալիս է նրան փայլ, դարձնում մետաք-սե և ամրացնում արմատները:

Զգուշացում:
Այս խառնուրդը պետք է երկար պահել մազերին, այնպես որ պետք չէ քսել այն մազարմատներին:
Բաղադրիչներ
1․ 3 ճ/գ աղացած դարչին
2․ 1 բաժակ մազերի համար նախատեսված կոնդիցիոներ
3․ 2 ճ/գ մեղր

Օգտագործումը
Խառնեք բոլոր բաղադրիչները կերամիկական ամանի մեջ՝ խառնելով փայտե կամ սիլիկոնե գդալով: Լվացեք մազերը, թողեք մի փոքր չորանա և սանրով բաժանեք մի քանի մասի:Հերթով, յուրաքանչյուր առանձին վերց-ված մազափնջի վրա քսեք այս խառնուրդից՝ ինչպես ներկելու ժամանակ և տարածեք: Ավարտելով բոլորը՝ հա-գեք ցնցուղի համար նախատեսված պոլիեթիլենային գլխարկ և փաթաթեք սրբիչով:30 րոպեից հանեք սրբիչը և թողեք խառնուրդը գլխին 3–4 ժամ կամ ավելի շատ՝ կախված նրանից, թե որքան բաց եք ցանկանում լինի մազե-րի գույնը:Լվացեք մազերը տաք ջրով:

Այս դիմակից հետո մազերը դառնում են 2 երանգ բաց: Ավելի ուժեղ արդյունք ստանալու համար հարկավոր է վերցնել 3-4 ճ/գ դարչին: Պրոցեդուրան կարելի է կրկնել այնքան հաճախ, որքան կուզեք:Միակ հակացուցումը՝ ալերգիան է մեղրից և դարչինից:Ինչպես տեսնում եք նոր կերպար ստանալու և ավելի երիտասարդ տեսք ունե-նալու համար պարտադիր չէ օգտագործել քիմիական գունաբացող միջոցներ: Պատմեք այս մասին ձեր ընկերու-հիներին՝ կիսվելով այս կարևոր նորությամբ:
Ուշադրություն: Ցանկացած տնական միջոց կիրառելու դեպքում խորհրդակցեք մասնագետի հետ, համոզվեք, որ այն անվտանգ է ձեր առողջության համար:
