Ինչ երջանկություն է հայ լինելը․․․Թուրք երիտասարդը հարազատ տատի պատգամով ամուսնացել է հայ աղջկա հետ, այն էլ հայկա-
կան եկեղեցում
Թուրքիայի քաղաքացի Ալի Յալչինկայան երեկ Դոնի Ռոստովի հնագույն հայկական եկեղեցում ամո ւսնացել է հայո ւհի Իզաբելայի
հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող, «Անտիտոպոր ինֆո» հարթակի հիմնադիր Վադիմ Հարությունովը։«Այսօր մեզ
մոտ ուրախալի իրադարձություն է։ Սանիկս՝ Ալի Յալչինկայան, ամուսնացավ հայուհու հետ։ Մի քանի րոպե առաջ Դոնի Ռոստովի
հնագույն Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ Ալիի ու Իզաբելայի պսակադրությունը։

Երեկոյան հավաքվում ենք հարսանիքը նշելու», — նորությունը հայտնել է Հարությունովը։Նա նաև հիշեցրել է Ալիի պատմությունը,
որի տատը 1915 թվականից Ցեղասպանությունից փրկված հայուհի է եղել։«Մի քանի տարի առաջ ինձ հետ կապ հաստատեց մի ե-
րիտասարդ Թուրքիայից։ Նա ասաց, որ իր նախնիները թրքացած հայերն են եղել։
Դեռ ողջ է Անիկ տատը, որը տարիներ շարո ւնակ թաք ցրել է իր ծագումը։ Բաց նա չի թաքցրել իր անցյալը թոռներից ու ծոռներից։
Անիկը երազում էր, որ թոռները նորից հայ դառնան։Նա ասել է, որ Թուրքիայում դեռ շատ են ծպտյալ հայերը», — գրել է լրագրողը։
Հարությունովը պատմել է, որ ինքը հայկական եկե ղեցում կնքել է Ալիին․«Ալիին ինձ մոտ հրավիրեցի, եկավ։ Ռուսաս տանում բուհ
ընդունվեց։

Շուտով մկրտեցինք նրան Հայ առաքելական եկեղեցում, այնտեղ նա Գասպար անունը ստացավ»։Մի երկու տարի անց Ալին` նույն
ինքը Գասպարը, ամուսնացավ հայուհու հետ՝ հետևելով տատի պատգամին։«Նա չի եկել, արդեն ծեր է։ Բայց օգոստոսի 10-ին հար-
սանիքը շարունակվելու է Թուրքիայում՝ Ալի-Գասպարի տանը։ Իսկ մեղրամիսը Ալին ու Իզաբելան պատրաստվում են անցկացնել
Հայաստանում», — գրել է Հարությունովը։
Նա ավելացրել է․«Իսկ հաջորդը Ալթանն ու Այլան են։ Նրանք քույր ու եղբայր են, իրենց նախ նիներն էլ են հայ եղել։ Իսկ դա նշանա-
կում է, որ էլի եմ Թուրքիայի քաղաքացի սանիկներ ունենալու։ Եվ դա լավ է։ Աթա թուրքը մի անգամ թուրքերին ազգանուն տալուց
ասել է․«Ne mutlu türküm diyene» («Ինչ երջանկություն է թուրք լինելը»)։

Իսկ ես այլ կերպ կասեմ․«Ne mutlu ermeniyim diyene» («Ինչ երջանկություն է հայ լինելը»)։
Ծպտյալ հայերը ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրող արևմտա հայերի սերունդներն են, որոնք այս կամ այն պատճառով
թաքցնում են իրենց ծագումը։Հիմնականում բնակվում են պատմական Արևմտյան Հայա ստանի տարածքում ու կից շրջաններում։
