Ընկերուհիս հաճախ է իմ մոտ գանգատվում, որ գումարի պակաս ունեն, բայց այնուամենանյնիվ ես նրան չեմ խղճում. Ահա թե ին-
չու․․․Իմ համադասարանցին, ով հիմա իմ հարևանուհին է, հաճախ է գալիս ինձ հյուր. երկար նստում ենք, զրուցում, քննարկում ամե-
նատարբեր թեմաները:
Մինչ վերջին ժամանակները ես փորձում էի նրան օգնել, խնդիրը լուծելու տարբերակներ էի առաջարկում, բայց հիմա հասկանում
եմ, որ Արփինեն ինքն է մեղավոր ամեն ինչում:Նա արդեն 10 տարի աշխատում է միևնույն տեղում, ու ատում է այն ողջ սրտով: Ար-
փինեն փոքր գրասենյակում քարտուղարուհի է ու ստանում է 130 000 դրամ աշխատավարձ: Պարզ է, այսօրվա դրությամբ այդ գու-
մարով առանձնապես շքեղ չես ապրի:

Ընդ որում նա մշտապես պատմում է հարուստ ու անհոգ կյանքի վերաբերյալ իր երազանքների մասին: Նա ուզում է ստանալ ամսա-
կան առնվազն 800 000-1 000 000 դրամ, ոչ մի բանից զուրկ չլինել: Արփինեի ամուսինը նույնպես քիչ է վաստակում. այդպես էլ ապ-
րում են աշխատավարձից աշխատավարձ:
Ընկերուհիս վատ մարդ չէ, բարի է, ուրախ: Բայց ինձ նյարդայնացնում է այն, որ մեր բոլոր խոսակցությունները գնում են դեպի գու-
մարի թեման: Իսկ ավելի կոնկրետ, նա սկսում է բողոքել, որ փող չունեն:Բազմիցս եմ առաջարկել ընկերուհուս իմ օգնությունը. ասել
եմ,որ կօգնեմ օնլայն-կուրսեր անցնել,լրացուցիչ աշխատանք գտնել, կամ գրագետ ռեզյումե կազմել և ուղարկել լավ ընկերություններ:

Բայց ոչ, նա միշտ պատճառ է գտնում, թե ինչու այդ պահին չի ուզում որևէ մի բան փոխել: Իրականում նա ուղղակի արդարանում է:
Բացի այդ, Արփինեն միշտ թանկարժեք կոսմետիկա, օծանելիք ու հագուստ է գնում: Իրեն թվում է, թե դրանց միջոցով կարող է ավե-
լի ինքնավստահ լինել, բայց այն, որ տունն ու սառնարանը դատարկ են մնում, նրան չի հետաքրքրում:
Ու հիմա ես դադարել եմ նրան խորհուրդներ տալ.ուղղակի լուռ լսում եմ ու գլխով անում,որովհետև եթե մարդ չի ուզում ջանքեր գոր-
ծադրել, փոխել իրավիճակը, ոչ մեկ նրան չի կարողանա օգնել: Համաձա՞ն եք:
