Երիտասարդ կինը որոշեց վաճառել 33 տարի առաջ ընդամենը 13 դոլարով գնած մատանին․․․Երբ իմացավ դրա իրական արժեքը,
քիչ մնաց՝ ուշաթափ լիներ։Բրիտանական բարեգործական կազմակերպության աշխատակցուհի Դեբրա Գոդարդը մորն օգնելու նը-
պատակով որոշել է վաճառել հասարակ մատանին և անսպասելիորեն հարստացել է:

Դեբրան մատանին գնել էր 33 տարի առաջ 13 դոլարով: Կինը մտածել է, որ դրա վրայի քարը սովորական ապակի է, և այդ ամբողջ
ընթացքում մատանին պահել է տուփի մեջ:Որոշ ժամանակ առաջ Դեբրայի մայրը խարդախության զոհ է դարձել՝ զրկվելով խնայո-
ղություններից, ինչը ստիպել է կնոջը թանկարժեք զարդերի մասնագետի մոտ գնալ՝ ճշտելու մատանու արժեքը:

Պարզվել է, որ մատանու քարը 26 կարատանոց և տասնյակ հազարավոր դոլարներ արժողությամբ իսկական ադամանդ է: «Երբ մա
սնագետը տեսավ մատանին, քիչ մնաց՝ ուշաթափվեր: Նա ասաց, որ դա ադամանդ է: Ես ամբողջ գիշեր նստել ու նայում էի մատա-
նուն՝ չիմանալով, թե ինչպես վարվեմ դրա հետ»,- ասել է բրիտանուհին:

Դեբրան դիմել է Sotheby՛s աճուրդի տանը, որտեղ քարը մոտ 960 հազար դոլար են գնահատել: Աճուրդային վճարներից հետո կնոջն
ավելի քան 600 հազար դոլար է մնացել:Հիսունհինգամյա կինը քարը պարգև է համարել իր ընտանիքի կրած կորստի դիմաց:
Երջանիկ դեպքից հետո նա անգամ սեփական ընկերություն է հիմնել և իր հաջողության մասին գիրք հրատարակել:
