Երբ ինչ-որ մեկն իմանում է, որ հրաժարվել եմ խնամել տարեց մորս, քննադատում է ինձ՝ առանց իրականությունն իմանալու․․․Ես
մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ սիրել ու պաշտել են միայն մի երեխային՝ իմ եղբորը: Նա կրտսերն է, և իմ մանկությունն ավար
տվեց նրա ծնվելու օրը, չնայած, որ այդ ժամանակ ընդամենը 3 տարեկան էի: Ծնողներս ի սկզբանե տղա երեխայի մասին էին երա-
զում, իսկ երբ ծնվեցի ես, հիասթաթվեցին, բայց որոշեցին չհանձնվել:
Միքայելը միշտ առաջնորդ է եղել, իսկ ես վախկոտ էի ու ոչ համարձակ: Սեր ստացել եմ միայն տատիկիս ու պապիկիս կողմից, բայց
չէ որ նրանք չեն կարող փոխարինել ծնողներին:Երբ մայրս դուրս եկավ աշխատանքի, եղբորս տարավ մանկապարտեզ, իսկ ինձ ու-
ղարկեց գյուղ՝ սիրելի տատիկ-պապիկիս մոտ, որ այնտեղի դպրոցը հաճախեմ: Ընտանիքիս տեսնում էի միայն տոն օրերին:

Ծնողներս իրենց ջանքերը, ժամանակը հատկացնում էին միայն Միքայելին, իսկ նա միշտ ստիպում էր նրան անհանգստանալ ու խն
դիրների մեջ ընկնել: Մեկ գնում էին ոստիկանության բաժին՝ Միքայելին ազատելու, մեկ նրա պարտքերն էին փակում: 20 տարեկա
նում եղբայրս գրավ դրեց ծնողական տունը, որ սեփական բիզնեսը սկսի, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց, ու արդյունքում ծնող-
ներս մնացին անտուն, քանի որ չկարողացան վճարել վարկը:
Ես մինչ օրս ապրում եմ գյուղում, ամո ւսնացել եմ, ունեմ երկու երեխա: Տա տիկս ու պապիկս վաղուց չկան, ծնողներիս հետ կապ
նույնպես: Ես իմ կյանքով եմ ապրել, մոռացել եմ դժվար մանկությունս: Միքայելի հետ էլ մի քանի տարի չէի շփվել, սակայն վերջերս
նա զանգեց, ասաց, որ մայրիկն ընկել է, կոտրել ոտքը, և նրան վիրահատություն է պետք, սակայն գումար չունեն:

Ամուսնուս թույլտվությամբ մեր խնայողություններից վերցրեցի անհրաժեշտ գումար և ուղարկեցի նրանց: Բնականաբար, ինձ ոչ ոք
շնորհակալություն չհայտնեց:Մի քանի օր անց նորից Միքայելից զանգ եմ ստանում, այս անգամ ասում էր, որ մայրիկին վիրահատել
են, հաջորդ օրը դուրս են գրելու, սակ այն ինչ-որ մեկը պետք է խնամի նրան, և առաջա րկեց նրան բերել մեր տուն: Ես միանգամից
մերժեցի:
Ու այնքան «հաճելի» խոսքեր լսեցի իմ հասցեին…Բայց հիմա ես ինչու պիտի ծախսեմ ուժերս, ժամանակս այն մարդու վրա, ով ժա-
մանակին ուղղակի ինձ դուրս էր շպրտել իր կյանքից միայն նրա համար, որ ես աղջիկ եմ… Թող ինչ ուզում են՝ խոսեն, միևնույնն է,
ես չեմ ուզում օգնել: Միքայելին խնդրեցի այլևս չանհանգստացնել ինձ:
