Ես չեմ ուզում շփվել հարազատ մորս և եղբորս հետ․․․Ինձ ամենամտերիմ մարդիկ այժմ թշնամի են դարձել։Պարզապես ուզում եմ
խոսել և լսել ինձ չճանաճող մարդկանց կարծքիը: Բացի ծնողներիցս և եղբորիցս ոչ ոք չունեմ: Տատիկս, ում շատ էի սիրում, մահա-
ցել է մի քանի տարի առաջ:

Եղբորս հետ միշտ լարված, ոչ անմիջական հարաբերություններ ենք ունեցել: Իսկ երբ նա մեկնեց արտասհաման, ես դադարեցի նրա
համար գոյություն ունենալ:Իսկ անցյալ տարի նա զանգեց և պահանջեց, որ երկրից դուրս գալու համար կարգավորեմ փաստաթղ-
թերս:
Ես պատրաստ չէի. օտար երկիր, այստեղ ունեմ լավ աշխատանք, որից չեմ ուզում հրաժարվել, եղբորս վրա էլ չէի կարող որևէ հար-
ցում հույս դնել:Սակայն ինչպես հետո պարզվեց, եղբայրս և կինը որոշել էին կանչել ինձ, որ իրենց երեխաների համար դայակ լինեմ:

Դրա մասին պատահաբար ասաց մայրս: Այնքան նեղացա:Եթե գոնե ծնողներս լինեին կողքիս, ավելի հեշտ կլիներ ինձ համար: Սա-
կայն վերջին 10 տարիների ընթացքում մայրս իմ հանդեպ շատ է սառել, մշտապես բողոքում էր հորս ինձանից, նա էլ գալիս և սկան-
դալ էր սարքում, արդյունքում ինձ մոտ նյարդային խնդիրներ առաջացան:
Այս պահին արդեն 1 տարի ես ու ընտանիքս չենք շփվում: Ինձ համար դժվար է որբ լինել: Երբեմն մորիցս զանգեր եմ ստանում, բայց
չեմ էլ ուզում լսել նրա ձայնը:Հիմա ապրում եմ կյանքիս ամենաբարդ շրջանը:
