Ես մտածում էի անվճար ես կարելու, փողով ով էլ ասես կաներ․․․ասաց ծանոթս, երբ իմ գործի դիմաց նրանից գումար պահանջեցի
Ես ամբողջ կյանքում զբաղվել կարուձևով, իսկ 3 տարի առաջ կարողացա իրականացնել վաղեմի երազանքս՝ իմ սեփական ատելյեն բացելով։ Օրիգինալ հագուստ եմ կարում, ու հաճախորդներս միշտ գոհ են հեռանում։ Օգտագործում եմ միայն արտերկրից բերված թանկարժեք գործվածքներ, դրա համար էլ իմ ատելյեից օգտվելը էժան հաճույք չէ։

Դե բնականաբար, իմ ծանոթների ու բարեկամների համար միշտ էլ լավ զեղչեր եմ անում, ու վերցնում եմ միայն օգտագործած կտո-րի գումարը։Վերջերս սրճարանում ատահաբար հանդիպեցի իմ համակուրսեցուն։ Խոսեցինք, պատմեցինք՝ ով ինչով է զբաղվում։ Ասացի, որ եթե լավ ատելյեի կարիք ունենա, կարող է մեզ մոտ գալ։
Մի քանի օրից նա եկավ, ասաց, որ 1 շաբաթից հարսանիքի է հրավիրված, իսկ ինքը զգեստ չունի։ Չնայած, որ շատ պատվերներ ունեի, որոշեցի օգնել նրան։ Արագ ընտրեցինք դիզայնը, գործվածքը, չափումներ արեցի ու վերջում էլ նշեցի, թե այն որքան կար-ժենա։

5 օրից զգեստը պատրաստ էր։ Ես զանգեցի համակուրսեցուս, կանչեցի։ Նա հագավ ու փայլեց երջանկությունից։ Հետո փոխվեց, զգեստը դրեց տոպրակի մեջ, շնորհակալություն հայտնեց ու պտտվեց դեպի դուռը։
-Գումարն էլ չմոռանաս․․․ -ասացի զարմացած։
-Գումա՞ր․․․ ի՞նչ գումար։ Բայց փողով խանութում էլ կա․․․ ուրեմն այսպես են ընկերուհի լինում․․․ Ես կարծում էի, հենց այնպես կկա-րես․․․ Այ քեզ անամոթություն․․․ ափսոսում ես հա՞։ Չեմ տալու, չունեմ գումար, ես վստահ էի, որ չնչին օգնություն ցուցաբերելու հա-մար փող չես ուզի․․․
Ես շոկի մեջ էի․․․ Ուղղակի նրա ձեռքից քաշեցի տոպրակը ու հրաժեշտ տվեցի։ Զգեստի նկարը հրապարակեցի իմ էջում ու երկու օրում վաճառեցի։ Բայց այնպիսի տհաճ նստվածք մնաց այդ դեպքից հետո, որ հնարավոր չէ նկարագրել խոսքերով։
