Ես երբեք չեմ եղել անթերի մաքրասեր, բայց սկեսուրիս տունը խոզանոցի է նման․․․Այդպիսի բան առաջին անգամ եմ տեսնում

Ես երբեք չեմ եղել անթերի մաքրասեր,բայց սկեսուրիս տունը խոզանոցի է նման․․․Այդպիսի բան առաջին անգամ եմ տեսնում։Ես եր-
բեք չեմ եղել անթերի մաքրասեր:Երբեմն լինում է,որ լվացարանի մեջ կեղտոտ ափսեներ եմ թողնում ու լվանում առավոտյան, երբեմն
կեղտոտ հագուստը 2-3 օր մնում է զամբյուղի մեջ, նախքան կմիացնեմ լվացքի մեքենան:

Այնուամենայնիվ իմ տանը երբեք խոզանոց չի եղել, ինչպես որ սկեսուրիս տանն է: Երբ առաջին անգամ մտա նրա տուն, ապշեցի…
Եվ միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչու ամուսինս՝ այն ժամանակ դեռ ընկերս, չէր շտապում ծանոթացնել ինձ իր մայրիկի հետ:
Պարզվեց, որ նրա մայրը,մեղմ ասած, մաքրության սիրահար չէ:Նրա գորգերը միշտ կորած են փոշու մեջ,ակնհայտ է, որ դրանց վրա-
յով մի քանի ամիս չի անցել ավել կամ փոշեկուլ:

Ափսեների վրա միշտ կա յուղի նստվածք, թեյի բաժակները ներսից սևացած են, իսկ դարակների գույնը չի երևում փոշու ու կեղտի
պատճառով: Երբ առաջին անգամ էի նրա տուն գնացել, սպիտակ գուլպաներով էի, ու տուն վերադառնալուն պես դրանք գցեցի աղ-
բը, քանի որ լվանալու տարբերակ չկար. սպիտակը վերածվել էր սևի:

Չեմ պատկերացնում, թե ինչպես է ամուսինս ապրել ու մեծացել նման պայմաններում: Անգամ մտավախություն ունեի, որ նա էլ կա-
րող է փնթի լինել, բայց բախտս բերել է. ամուսինս ինձ հետ հավասար լվանում ու մաքրում է ամեն ինչ:Ինձ համար մինչ օրս գաղտ-
նիք է, թե ինչպես է նա տունը նման խոզանոցի վերածել:

Սկեսուրս տանից դուրս գալուց շատ կոկիկ տեսք է ունենում. հարդարված եղունգներով, խնամված մազերով, մաքուր հագուստով,
իսկ ահա տանը չես ուզում անգամ 5 րոպե մնալ:Այնքան ուրախ եմ, որ հիմա կարող ենք հազվադեպ գնալ սեկսուրիս տուն. երբ ծն-
վեց երեխաս, սկսեցի ասել, որ հարմար չէ տանից դուրս գալ, ու հիմա նա ինքն է մեզ հյուր գալիս:

Այժմ որդիս 3 տարեկան է, ու սկեսուրս ավելի հաճախ է սկսել ակնարկել, որ թողնեմ՝ թոռանը ամսական գոնե 1 անգամ տանի իր
տուն, որ գիշերն այնտեղ մնա: Հենց պատկերացնում եմ,որ երեխաս խաղալու է կեղտոտ հատակներին, ուտելու է կեղտոտ ափսենե-
րից, և քնելու կեղտոտ անկողնու մեջ, սարսափում եմ:

Սկեսուրիս էլ եմ հասկանում, տատիկ է, ուզում է թոռան հետ շատ ժամանակ անցկացնել,բայց չեմ կարող ուղիղ ասել մերժելուս պա-
տճառը, որովհետև չեմ ուզում նրան նեղացնել: Իսկապես հարգում եմ սկեսուրիս, նա լավ մարդ է, բարի մայր ու տատիկ է, բայց գլ-
խումս չի տեղավորվում, թե ինչպես կարող է կինն այդ աստիճանի փնթի լինել…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика