Դուստրս 4 տարեկան է, իսկ ես 41․․․Ուզում եմ կիսվել իմ պատմությամբ գուցե այն ինչ-որ մեկին հետ պահի սխալ որոշում կայացնե-
լուց։Ես դեռ բավականին երիտասրադ տեսք ունեմ, և եթե չլինեին հաշված կնճիռներս, ոչ մեկի մտքով չէր էլ անցնի, որ 30-անց եմ:
Այս տարի կլրանա ամուսնուս 50 տարեկանը, իսկ Ալինան մեր առաջին և միակ երեխան է:

Որքան էլ որ ցավալի է,պիտի խոստովանեմ, որ զղջում եմ այդքան մեծ տարիքում երեխա ունենալու համար։Ինձ համար դժվար է նը-
րան խնամելը,այլևս առաջվա պես ակտիվ չեմ:Դե ամուսնուս մասին էլ չխոսեմ,այդ տարիքում ուրիշներն արդեն իրենց թոռների հետ
են խաղում: Նա նույնիսկ երեխային չի ուզում ճոճարանի մոտ տանել, քանի որ միշտ հոգնած է:
Ես այժմ հասկանում եմ, որ մեծ տարիքում մայրանալուն կտրականապես դեմ եմ: Ամեն ինչ պիտի լինի իր ժամանակին: Սխալ է երի-
տասարդությունը ծախսել գումար աշխատելու վրա, իսկ 35-ից հետո երեխա ունենալ, ում համար այլևս ուժ ու եռանդ չես ունենա:

Հենց ընտանիքն է գլխավոր արժեքը,հանուն ընտանիքի է պետք ապրել,երեխաների հետ է պետք վայելել երիտասարդությունը…Մի
տանջեք ոչ ձեզ, ոչ երեխաներին՝ 35 տարեկանից հետո մայրանալով…սա իմ կարծիքն է, և ես չեմ հավակնում փորձագետ դառնա-
լուն, միայն կիսվում եմ իմ սեփական դառը փորձով…
