Գնում էի բանկ վճարումներ կատարելու․ Հանկարծ ճանապարհին մեծ գումար գտա, վերցրեցի ու…Գնում էի բանկ՝ վարկիս ամսա-
կան վճարը կատարելու համար: Տեսնում եմ գետնին ընկած ճմրթած թղթադրամներ: Վերցրեցի, հաշվեցի…5 հատ 50 000-անոց թղ-
թադրամ կար…Այս ինչպես բախտս բերեց: Արագ հեռացա այդտեղից:
Որոշեցի քարտիս փոխանցել և միանգամից ստուգել, արդյոք կեղծ չեն:Բանկոմատն ընդունեց: Սակայն քարտը ստուգելու ժամանակ
հաշվեհամարիս տեսա ոչ թե 250 000, այլ 2 500 000 դրամ: Բայց ինչպե՞ս…հաշվիս ընդհանրապես գումար չկար մինչ այդ: Որոշեցի
գնալ բանկ, համ վճարս կատարելու, համ էլ կճշտեմ, թե այդ ինչպես նման բան եղավ:

Մոտեցա ազատ դրամարկղին,հենց ասեցի անուն-ազգանունս, հանկարծ…ԶԱՆԳԵՐ․ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ և ՇՆՈՐՀԱՎՈՐԱ-
ԿԱՆ ԽՈՍՔԵՐ…
—Դուք մեր միլիոններորդ հաճախորդն եք: Դուք շահել եք ավտոմեքենա:
Հանկարծ սիրտս սկսեց ուժեղ զարկել, ինձ թվում էր, դա բոլորն են լսում: Աստիճանաբար ուշքի գալով՝ մտածում էի.

—Դա անհնար է: Մի օրում այսքան բախտս բերի:
Բոլորը մոտենում և շնորհավորում էին ինձ: Զգացի, որ շունչս կտրվում է, մի րոպեով դուրս եկա բանկից, որ մաքուր օդ շնչեմ, սայ-
թաքեցի և … ԱՐԹՆԱՑԱ…
