Բոլոր կանայք հիասքանչ են, իսկ գեղեցկացնում է նրանց տղամարդու սերը…Սա պետք է իմանան բոլոր կանայք և աղջիկները։Այս մեջբերումները տղամարդկանց կհիշեցնեն մեծ ու լավ հիմարություններ անել, իսկ կանանց՝ հիշել Տիեզերքում իրենց առաքելությունը:
Բոլոր կանայք հիասքանչ են, իսկ գեղեցկացնում է նրանց տղամարդու սերը։
Ալեքսանդր Պուշկին
Կանայք ստեղծված են, որպեսզի իրենց սիրեն, այլ ոչ թե որպեսզի հասկանան:
Օսկար Ուայլդ
Միշտ սիրիր կնոջը, նա է ամեն ինչի միակ պատճառը: Ի վերջո, առանց նրա դու պարզապես տղամարդ ես… Եվ միայն նրա կողքին ես իսկական տղամարդ:

Բոգդան Ստուպկա
Կանանց պետք չէ լսել: Նրանց պետք է զգալ: Այն, ինչ նա ասում է և ինչ զգում է՝ երկու տարբեր բաներ են:
Անհայտ հեղինակ
Կինը՝ լցնում է կյանքը … Գեղեցիկ կինը՝ արթնացնում է երևակայությունը, Խելացի կինը՝ մարմնավորում է հարգանքը, Իմաստուն կինը՝ փոխում է ընկալումը,
Երջանիկ կինը՝ հույզեր է տալիս:
Սիրելի կինը՝ հիացմունք է առաջացնում:

Սերժ Գուդման
Կինը արարած է, որին պետք է սիրել: Սիրել չգիտես՝ նստիր և ընկերություն արա:
Միխայիլ Ժվանեցկի
Կինը նման է թեյի փաթեթի: Նրա ամրության մասին կարելի է դատել միայն եռացող ջրի մեջ մտնելուց հետո:
Էլեոնորա Ռուզվելտ
Ամեն անգամ, տնից դուրս գալով, կինը գնում է իր ճակատագրին հանդիպելու։ Պատրաստ եղեք հանդիպել նրան:
Կոկո Շանել

Կինը նման է ադամանդի. լավ ոսկերիչը այնպես կանի, որ նա փայլի նոր կողմերով, վատ ու անպիտան ոսկերիչը, ընդհակառակը, կա րող է մեկընդմիշտ փչացնել քարը: Ընտրեք ձեր ոսկերիչին մեծ խնամքով:
Անհայտ հեղինակ
Տվեք ձեր կնոջը էմոցիաներ, թույլ տվեք, որ նա իրեն զգա ցանկալի, սիրված, պաշտպանված, թող իրեն զգա որպես կին, և դրա դիմ աց նա կստիպի զգալ ձեզ աշխարհի լավագույն տղամարդը:
