Սա դեմքի հրաշք դիմակ է, որը կարող է մաքրել և պայծառեցնել ձեր մաշկը բնական միջոցի շնորհիվ։
Բաղադրիչներ, որոնք ձեզ հարկավոր են՝ 1 ճաշի գդալ լոլիկի հյութ, 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ հում կաթ։
Պատրաստումը՝ Սկզբից պատրաստեք լոլիկի հյութը, խառնեք լոլիկը բլենդերի մեջ կամ կարող եք քերել այն, իսկ հետո քամել հյութը ֆիլտրի օգնությամբ։
Այժմ վերցրեք ամանը և ավելացրեք բոլոր բաղադրիչները լոլիկի հյութի մեջ։ Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, և ձեր դիմակը պատրաստ է օգտագործման համար։

Հիմա այն քսեք մաշկին վրձնի օգնությամբ և մերսեք 5 րոպե՝ զգուշորեն դիպչելով մատի ծայրերով։ Այնուհետև թողեք այն ամբողջ գիշերվա ընթացքում դեմքին և լվացեք հաջորդ առավոտ սովորական ջրով։
Ավելի լավ արդյունքների հասնելու համար դուք պետք է այն օգտագործեք շաբաթական 2-3 անգամ։
