Ամուսնանալուցս անմիջապես հետո ծնողներս փոխեցին դռան փականը․․․Այնպիսի տպավորություն է, կարծես ինձ տանից դուրս են
հանել։Ամուսնանալով ու հարազատ տնից հեռանալով՝ ես ինձ հետ վերցրեցի իմ ծնողական տան բանալին: Ու մինչ ամուսնություն էլ
ունեի ունեի բանալի, ու համոզված էի, որ ծնողներիս տունը միշտ բաց է ինձ համար:

Նոր կարգավիճակս ոչ մի ձև չէր ազդում այն փաստի վրա, որ ես ունեմ մայրիկ ու հայրիկ, հարազատ տեղ, որտեղ ծնվել ու մեծացել
եմ:Շատ ուրախ էի, որ ամուսնուս ու ծնողներիս տները միևնույն թաղամասում են գտնվում: Ու խանութը, որտեղ աշխատում եմ, ծը-
նողներիս շենքի դիմացն է: Հաճախ էի նրանց բացակայության ընթացքում իմ ընդմիջման ժամին տուն մտնում, սառնարանից որևէ
մի բան վերցնում, ուտում, պառկում հանգստանում էի:
Ինձ թվում էր, որ այդպես էլ պիտի լինի միշտ:Բայց ոչ: Շուտով ծնողներս սկսեցին նյարդայնանալով վերաբերվել իմ այցերին, իսկ հե-
տո էլ ասացին, որ նախազգուշացնեմ հյուր գնալուց առաջ: Անկեղծ ասած՝ մի քիչ նեղացա: Ես նրանց բնակարանը որպես իմ տուն
էի ընկալում, այստեղ իմ մանկությունն է անցել, այստեղ են իմ խաղալիքները, գրքերն ու նկարները…

Ծնողներիս արարքն այդպես էլ չհասկացա:Մի քանի օր առաջ վիճել էի ամուսնուս հետ, ու այնքան էլ ուզում պառկել իմ հարազատ
սենյակում: Զանգեցի մորս, բայց նա չպատասխանեց: Իսկ երբ հասա, հայտնաբերեցի, որ ծնողներս փոխել են դռան փականը:Այն-
պիսի տպավորություն է, որ ինձ դուրս են հանել իմ տնից: Ես համարում եմ, որ ծնողներին պետք չեն մեծահասակ երեխաների տնե-
րի բանալիները, իսկ ահա ծնողական տունը միշտ մնում է քոնը…
