Ամուսինս ինձ ստիպում է, որ շփվեմ իր որդու հետ, բայց ես նյարդայնանում եմ այդ երեխայից․․․Մեր համատեղ կյանքի սկզբում ա-
ռաջին ամուսնությունից՝ ամուսնուս որդին այնքան էլ մտերիմ չէր հոր հետ։ Հետո ծնվեց մեր փոքրիկը, և նախկին կինը սկսեց որ-
դուն խցկել մեր կյանք ավելի հաճախ, որ հայրը հանկարծ չմոռանա նրա մասին և նրանց հետ կապը չկորցնի։

Ես հասկացա դա և ընդունեցի։ Մտածեցի, որ երեխան մեղավոր չէ, թող շփվեն, սակայն ժամանակի ընթացքում տղայի այցելություն-
ները սկսեցին ամեն օր կրկնվել։Ես չեմ ուզում այդ երեխայի հետ մտերմանալ,առավել ևս, որ նա շատ նման է իր մորը, միևնույն վար-
քագիծն է ցուցաբերում։ Տղան շատ է խոսում մոր մասին՝ հատկապես իմ ներկայությամբ։ Նման դեպքերում դուրս եմ գալիս սենյա-
կից, ինձ համար դա շատ տհաճ է և հոգնեցնող։
Ինչի՞ս է պետք իմանալ, թե ամուսնուս առաջին կինը որքան համեղ է պատրաստում կամ աշխատավայրում իրեն ով է ծաղիկներ նը-
վիրել։Ամուսինս նեղանում է, զայրանում, տեսնում է, որ հեռու եմ մնում իր որդուց։ Նա ասում է, որ երեխան զգում է դա և աստիճա-
նաբար կարող է օտարանալ, չցանկանալ գալ մեր տուն։

Բայց չէ որ ինձ ոչ ոք չէր հարցրել՝ նախքան նրան ամեն օր այստեղ հրավի-րելը, հիմա ինչու՞ պիտի առանց ցանկություն ունենալու
շփվեմ հետը։Ինձ համար չեզոք դիրք եմ ընտրել․ տղային լավ կվերաբերվեմ, նախկինի պես, բայց ուղղակի լավ, առանց մտերմանալու
և անկեղծ լինելու,չեմ միջամտի հոր և որդու հարաբերություններին,իսկ ամուսնուս էլ կխնդրեմ,որ իմ վզին չփաթաթի որևէ պարտա-
կանություններ՝ կապված իր որդու հետ։
