Ամուսինները, գնալով գերեզմանատուն, նկատեցին, որ իրենց որդու գերեզմանի խոտը միշտ կանաչ է․ Իմանալով պատճառը՝ շոկի
ենթարկվեցին․․․Ռեյչել և Ռեյմոնդ Վիլասենորը հաճախ են միասին այցելում գերեզմաններ։ Այնտեղ թաղված է նրանց որդին՝ Ժոզե-
ֆը, օդային ուժերի վետերանը։ Ժոզեֆը 36 տարեկան էր, երբ մահացավ ավտովթարից։

Իրենց տղայի գերեզման այցելելիս տարեց ծնողները սկսել էին նկատել, որ անգամ երբ արևն ամբողջ օրը պատում էր շուրջ բոլորը,
միևնույն է, մի տեղ կար, որտեղ խոտը թարմ վիճակում էր և շարունակում էր աճել։ Եվ դա հենց Ժոզեֆի գերեզմանն էր։ Այս զար-
մանալի իրադարձությունը ուրախացնում և նույնաչափ վախեցնում էր տարեց մարդկանց։ Նրանք սկսեցին էլ ավելի հաճախ այցելել
Ժոզեֆի գերեզմանին՝ հույս ունենալով տեսնել այն մարդուն, ով խնամում է իրենց տղայի գերեզմանը։

Եվ ահա մի օր Ռեյչելը և Ռեյմոնդը տեսան մի մարդու, որ ջրում էր իրենց որդու գերեզմանի խոտը։ Նրանք ծանոթացան։Պարզվեց,
որ 86-ամյա Ջեյք Ռեյսիգն այցելում է իր կնոջ գերեզմանին։ Նա ամեն անգամ բերում է նրան վարդեր և հետևում, որպեսզի գերեզ-
մանի խոտերը միշտ կանաչեն։ Շոգ եղանակին նա այն ջրում էր 2 անգամ։
Մի օր կնոջ գերեզմանի մոտ Ջեյք Ռեյսիգը նկատել էր մի երիտասարդ կնոջ,ով լացում էր ուրիշ գերեզմանի մոտ։ Տղամարդը, տեսնել-
ով այդ ամենը, մոտեցել էր, որպեսզի հանգստացներ նրան։ Դա Ռեյչելի և Ռեյմոնդի աղջիկն էր՝ Ժոզեֆի քույրը։ Նրանից Ջեյքն իմա-
ցել էր զինվորի ողբերգական վթարի և մահվան մասին և որոշել էր հետևել զինվորի գերեզմանին նույնպես, որպեսզի իր շնորհակա-
լությունը հայտնի նրա ծառայության համար։

Ժոզեֆի ծնողները շատ հուզվեցին, երբ իմացան ճշմարտությունը։ Նրանք անգամ չէին էլ մտածում, որ իրենց կարող է այդքան հու-
զել մի անծանոթ մարդու արարքը։ Երբ ծնողները պատմել էին այս պատմությունը իրենց բարեկ ամներին և ընկերներին, նրանցից
ոմանք կիսվել էին այս պատմությամբ ամբողջ աշխարհի հետ։ «Իմանալով, որ անծանոթ մարդն այդ ամենը անում էր մեր որդու հա-
մար, մենք ուղղակի ապշած էինք»,- ասում է Ռեյչելը։
Մոր սիրտը, ով կորցրել է որդուն, հանգիստ չի կարող գտնել։ Սակայն մարդկանց բարությունը և հոգատարությունը կարող են մեզ
օգնել դիմանալ անգամ ամենասարսափելի ցավին։
