Քունը՝ օրգանիզմի գործունեություն է, որը պատրաստում է մեզ հաջորդ օրվան: Դա ժամանակահատված է, երբ օրգանիզմը վերականգնում է ուժերը և իմունիտետին ամրանալու հնարավորություն է տալիս:
Ինչ վերաբերում է ուղեղին՝ այն դասակարգում է ստացած ինֆորմացիան և հիշողության մեջ թողնում է մեզ համար ամենակարևոր բաները: Այսպիսով, առողջ քունը՝ կենսագործունեության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ապահովել առողջ և խորը քուն:

Պետք չէ քնելու առաջ խմել ջուր Եթե քնից առաջ ջուր խմեք, ստիպված կլինեք գիշերվա ընթացքում մի քանի անգամ վեր կենալ: Արդյուքնում դա կխախտի նորմալ քունը:
Պետք չէ քնել ցերեկվա ժամին Շատերը ցերեկը քնելու սովորություն ունեն, բայց դրանից հարկավոր է խուսափել, քանի որ խախտվում է օրգանիզմի նորմալ և բնական ցիկլը: Պետք չէ համակարգչային տեխնիկա օգտագործել Եթե անկողին տանեք հեռախոսը կամ այլ գաջեթ, կարող եք մի քանի ժամ արթուն մնալ: Վերահսկեք ձեր ընթրիքը Ընթրեք քնելուց 3-4 ժամ առաջ:
Մինչև չմարսեք, դժվար թե կարողանաք քնել: Հաստատեք քնի համար ճիշտ ռեժիմ Հետևեք քնի ռեժիմին, այդ դեպքում քւնը ավելի խորը և առողջ կլինի: Ոչ մի սուրճ Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը ձեզ թույլ չի տա քնել: Փորձեք սուրճը խմել քնից 4 ժամ առաջ: Պետք է քնի համար ճիշտ և հարմար դիրք ընդունել Յուրաքանչյուր մարդ ունի քնի՝ իր համար հարմար և սիրելի դիրք: Քնելով այդ դիրքում՝ դուք ոչ միայն կհանգստանաք, այլև կազատվեք ուսերի և վզի ցավից: Հ.Գ. Բժիշկները խորհուրդ են տալիս քնել մեջքի կամ կողքի վրա:
