7 նշան, որոնք ապացուցում են, որ ամենաշատը պետք է քեզ սիրես…

Մի՞թե կարելի է պահանջել, որ ուրիշները գնահատեն քեզ ու ընդունեն այնպիսին, ինչպիսին որ կաս, եթե դու ինքդ քեզ չես սիրում: Սկսիր քեզ գնահատել ու կտեսնես, թե ինչպես կփոխվի քո կյանքը:Մեր կյանքը չափազանց կարճ է, որ մտահոգվենք այն մասին, թե ինչ են մտածում շրջապատի մարդիկ մեր մասին:

Փորձիր քեզ ավելի շատ սիրել: Որքա՜ն հաճախ մենք հավանության կարիք ունենք ու երբեմն ստիպված ենք դրա համար բավականին բարձր գին վճարել: Մենք վերածվում են անդեմ, բնավորություն չունեցող մարդկանց, ու դժվար է լինում հասկանալ, թե իրականում ինչ ենք ուզում:

Երբ մեր երջանկությունը սկսում է կախված լինել ուրիշ մարդկանցից, անհրաժեշտ է լինում կանգ առնել ու մտածել այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում մեր կյանքը, ուր ենք մենք գնում և ուր կուզենայինք շարժվել:

Միգուցե արդեն եկե՞լ է ժամանակը մեզ մի փոքր ավելի շատ սիրելու:
Եթե դու ունակ չես օբյեկտիվ հայացք գցել քեզ վրա ու քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին որ կաս, եթե նկատում ես, որ վերածվում ես ուրիշ մարդու, նշանակում է` դու բավարար չափով քեզ չես սիրում:Դու լուրջ սխալ ես գործել` քո կյանքի կառավարումը ուրիշների ձեռքը տալով: Դու քեզ քո ափսեում չես զգում հավանաբար:Ստորև ներկայացնենք այն նշանները, որոնք վկայում են, որ դու քեզ բավարար չափով չես սիրում ու գնահատում:

1. Երբ լինում ես այնպիսին, ինչպիսին որ կաս իրականում, արդյոք այնպիսի զգացողությո՞ւն ես ունենում, ասես կորցրել ես քեզ: 

Ուրիշների սպասումներին համապատասխան լինելը շատ է հոգնեցնում ու քայքայում մարդու: Հնարավոր է, որ քեզ ակնհայտ կթվա, բայց դա այդպես չէ: Մարդու համար ավելի հեշտ է լինել ինքն իր պես, քան փորձել դառնալ մեկը, ով իրականում գոյություն չունի:

Եթե դու կասկածում ես այն բանում, թե արդյոք քեզ ազատ ես զգում` լինելով ինքդ քեզ պես, քո բոլոր առավելություններով ու թերություններով, ապա եկել է ժամանակը լրջորեն զբաղվելու սեփական կյանքով ու հայացքներով: Արդյոք չափազանց շատ ժամանակ չե՞ս անցկացնում այլ մարդկանց շրջապատում: Փորձո՞ւմ ես խուսափել միայնությունից: Արդյոք հարմարավե՞տ ես զգում ինքդ քեզ հետ միայնակ մնալիս: Եթե դա այդպես է, հնարավոր է, քեզ համար դժվար է քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին որ կաս: Եվ քեզ համար ավելի հեշտ է չմտածել այդ մասին, երբ գտնվում ես ընկերախմբում:

Հնարավոր է, որ դու քեզ շրջապատող անձանց թույլ ես տալիս ազդել քո անձի վրա, ինչի պատճառով դու փոխվում ես: Դրա համար էլ դու քեզ վատ ես զգում, երբ կողքիդ ոչ ոք չի լինում: Եկել է կյանքդ փոխելու ու քո սեփական ներկադ, իսկական Ես-դ վերականգնելու ժամանակը:

2. Չհամարձակվել ասել այն, ինչ մտածում ես:

Լինո՞ւմ է այնպես, որ դու զրույցի ժամանակ անհարմարություն զգաս կամ քո մտքերն արտահայտելու վախ, որովհետև դրանք չեն համապատասխանում շրջապատի կարծիքին: Եթե քեզ ծանոթ է նմանատիպ իրավիճակը, նշանակում է՝ դու ձգտում ես գոհացնել շրջապատողներին, նույնիսկ, եթե դրա պատճառով դու ստիպված ես լինում հրաժարվել քո սեփական կարծիքից ու թաքցնել քո իսկական մտքերը:Եթե դու չես կարողանում հաստատակամորեն պնդել քո կարծիքը, քեզ այդպես էլ չեն լսում:

Մարդիկ կշարունակեն անտեսել քո կարծիքը` դրան ուշադրություն չդարձնելով: Մի վախեցիր տարբերվել ուրիշներից ու մյուսների կարծիքներից տարբերվող տեսակետ ունենալ: Հնարավոր է՝ դու շատ ցածր ինքնագնահատական ունես: Եկել է դրան լրջորեն մոտենալու ժամանակը:

Քո կարծիքը պակաս կարևոր ու արժեքավոր չէ, քան այլ մարդկանց կարծիքը: Երբեմն քեզ թվում է, որ այդպիսի իրավիճակում ոչ մի վտանգավոր բան չկա, որ դրանք դատարկ բաներ են: Դա այդպես չէ: Ասա այն մասին, թե ինչ ես մտածում, արտահայտիր քո կարծիքն ու լսված եղիր: Թող քեզ հետ հաշվի նստեն: Քո կարծիքն իսկապես կարևոր է:

3. Դու չափից դուրս ինքնաքննադատ ես:

Հավանական է, քո ինքնաքննադատությունը չափազանց հեռու է գնացել, և դրա պատճառով դու ինքդ քեզ շրջանակների մեջ ես դնում, որոնք քեզ թույլ չեն տալիս զարգանալ ու առաջ շարժվել: Դու քեզ պատժում ես արարքների համար, որոնք չեն արդարացրել քո սպասումները: Մի մոռացիր, որ գործած սխալները մեզ համար կենսափորձի դեր են կատարում ու շատ բան են սովորեցնում: Դրանց շնորհիվ մենք առաջ ենք շարժվում:

Քեզ չափազանց խիստ մի քննադատիր, աշխատիր ավելի շատ գնահատել ձեռք բերածը, թող որ դա լինի անգամ փոքր ու աննշան նվաճում: Ուրախացիր դրանց համար, նույնիսկ, եթե քեզ թվում է, որ դա բոլորովին էլ կարևոր չէ:Եթե դու ունակ ես ուրախության առիթ տեսնել ոչ մեծ ձեռքբերումներում, ապա դա նշանակում է, որ դու սկսել ես քեզ ավելի շատ սիրել:

4. Դու դադարել ես հոգ տանել քո մասին:

Մեզնից յուրաքանչյուրն ուզում է ապրել իր մարմնի հետ ներդաշնակության մեջ: Եթե այդ ներդաշնակությունը խաթարվում է, նշանակում է՝ մենք ինչ-որ բան այնպես չենք անում: Դու դադարել ես քեզ խնամել, ուշադրություն հատկացնել քո հագուստին ու արտաքին տեսքին, դադարել ես ճիշտ սնվել…

Ժամանակն է փոխվել:Սիրիր ինքդ քեզ: Առողջ եղիր ու հոգ տար քո արտաքին տեսքի մասին ինքդ քեզ համար, այլ ոչ՝ ուրիշների: Առաջին հերթին դա հենց քեզ է պետք: Եթե դու ինքդ դա չես անում, ոչ ոք դա քո փոխարեն չի անի: Դու մեծ սխալ ես գործում, եթե փորձում ես դրա պատասխանատվությունը դնել ուրիշների ուսերին: Եկել է ինքդ քեզ ավելի շատ սիրելու ու ավելի ուշադիր լինելու ժամանակը:

5. Քեզ համար դժվար է ինքդ քեզ մոտիվացնելը:

Մոտիվացիայի բացակայությունը գործնականորեն զրոյացնում է ցանկացած նախաձեռնության հաջողության հասնելու հավանականությունը: Եթե դու ինքդ քեզ չես հավատում, թերագնահատում ես քո ուժերը, ու քեզ չի բավականացնում լավատեսությունը, դժվար թե քեզ հաջողվի հասնել քեզ համար ամենացանկալի արդյունքին:

Հնարավոր է՝ դու սխալներ ես գործում, իսկ քո մտերիմները քեզ բավարար աջակցություն չեն ցուցաբերում: Մի հուսահատվիր, հավատա քո ուժերին ու հետևիր քո երազանքին: Թույլ մի տուր ուրիշներին քեզ շեղել քո ընտրած ճանապարհից, հավատարիմ եղիր քո ցանկություններին:

6. Քեզ չի հերիքում ինքնավստահությունը:

Վստահիր քեզ: Ինքնավստահությունը նույնքան կարևոր է, որքան և մոտիվացիան, որի մասին մենք արդեն խոսել ենք: Առանց դրա հնարավոր չէ շարժվել առաջ: Միգուցե դու կորցրել ես քո ուժերի հանդեպ վստահությունը ու մտածում ես, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվի: Ունա՞կ ես արդյոք ըստ արժանվույն գնահատել քո յուրաքանչյուր փոքրիկ հաջողությունը:

Եթե դու բավականաչափ քեզ սիրում ես, ապա կվստահես քեզ ու թույլ չես տա, որ շրջապատողները քեզ շեղեն: Դու կկարողանաս հասնել ցանկալիին, դասեր քաղել սեփական սխալներից:

7. Շրջապատի հետ շփումներում ու հարաբերություններում քեզ չի բավականացնում անկեղծությունը:

Հնարավոր է, որ այս կամ այն պատճառով քեզ համար դժվար է բաց լինել շրջապատողների համար: Միգուցե դրա պատճառը վախն է, որը քեզ խանգարում է մարդկանց ցույց տալ քո իսկական դեմքը:

Այդ կերպ դու փորձում ես պաշտպանվել, չնայած նման մարտավարությունն օգուտ չի բերում մեզ ու վերջնարդյունքում թուլացնում է:Եթե քեզ համար դժվար է բացվել շրջապատողների առջև, եթե դու քեզ չես սիրում ամբողջովին, դու երբեք չես կարողանա զգալ, թե ինչ է իսկապես սիրված լինելը: Դու երբեք չես կարող ամբողջովին վստահել ուրիշ մարդու:

Դրանից դու կտխրես, քեզ կսկսի թվալ, թե դու արժանի չես սիրո: Դա մեծ մոլորություն է, քանի որ դու ուրիշներից ոչ պակաս ես արժանի սիրո: Եվ առաջին հերթին՝ դու արժանի ես սիրել ինքդ քեզ:

Երբեմն մեզ համար դժվար է լինում վերականգնել սեփական ուժերի նկատմամբ հավատը: Միգուցե դու համարում ես, որ արժանի չես իսկական սիրո: Եվ այդ պատճառով էլ գերադասում ես խոցել ինքդ քեզ: Եթե դա այդպես է, ապա դու սխալվում ես: Եկել է այդ խնդիրը լուծելու ժամանակը:Մի մոռացիր, որ զոհասեղանին քո կյանքը, զգացմունքները, էմոցիաները և երազանքներն են դրված: Գնահատիր քո կյանքը, սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: Դա այնքան էլ հեշտ չէ, բայց արժե:

Եթե դու զգում ես, որ քեզ բավականաչափ չես սիրում, այդ իրավիճակը փոխելը քո իշխանության ներքո է գտնվում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика