7 կարևոր փաստեր եղունգների մասին, կապված մեր առողջության հետ…

Եղունգների խնամքին հետևելու համար հարկավոր չէ ժամանակ և միջոցներ խնայել: Սակայն եղունգները մեր կյանքում միայն էսթետիկ դեր չէ, որ ունեն. դրանցով կարելի է տեղեկություններ ստանալ օրգանիզմի մասին: Սպիտակ հետքեր եղունգների վրա Հավանական պատճառը՝ վնասվածք Եղունգների վրայի փոքրիկ սպիտակ կետիկները իրենցից սպառնալիք չեն ներկայացնում, դրանք ուղղակի ինչ-որ վնասվածքի արդյունք են:

Որոշ դեպքերում էլ դրանք կարող են ազդարարել օրգանիզմում վիտամինների պակասի մասին: Սպիտակ հորիզոնական գծեր Հավանական պատճառը՝ վնասվածք կամ ցինկի պակասություն Հորիզոնական գծերը, ինչպես և սպիտակ հետքերը, կարող են առաջանալ եղունգների վնասվածքի կամ օրգանիզմում ցինկի ու կալցիումի պակասի հետևանքով: Երբեմն դրանք կարող են նշան լինել նրա, որ մարդու մոտ առկա է դիաբետ կամ փսորիազ:

Ուղղահայաց ակոսիկներ Հավանական պատճառը՝ վիտամինների պակասություն կամ վնասվածք Սրանք առաջանում են եղունգների հիմքի կամ կուտիկուլայի վնասվածքի, ինչպես նաև վիտամին B12-ի, ցինկի կամ մագնեզիումի պակասությունից: 50 տարեկանից բարձր անձանց համար այս ակոսիկները նորմալ երևույթ են համարվում:

Մեր եղունգները ծերանում են այնպես, ինչպես մեր դեմքը: Եղունգների վրա այս ակոսիկները կարելի է համեմատել մաշկային կնճիռների հետ: Դեղին եղունգներ Հավանական պատճառը՝ արտաքին գործոններ Եղունգների դեղնավուն դառնալու հիմնական պատճառները ծխելն ու ակրիլային ընդարձակումն է: Հազվադեպ դեպքերում եղունգի գույնը կարող է խոսել սնկերի առաջացման, վահանաձև գեղձի բորբոքման, դիաբետի, շնչառական հիվանդությունների մասին: Սպիտակ եղունգներ Հավանական պատճառը՝ լյարդի հիվանդություններ Եթե եղունգները անսպասելիորեն սպիտակել են, ապա դա կարող է նոր սկսվող հեպատիտի կամ լյարդի հետ կապված այլ խնդիրների նախանշան հանդիսանալ: Կապտավուն եղունգներ Հավանական պատճառը՝ թթվածնային քաղց Այս երանգի եղունգները վկայում են այն մասին, որ օրգանիզմը թթվածնի պակասություն ունի:

Դա կարող է կապված լինել թոքերի խնդիրների հետ: Այդ իսկ պատճառով, եթե կապտավուն երանգ են ստացել Ձեր եղունգները, առանց հապաղելու դիմեք բժշկի: Եղունգների անհարթ մակերես Հավանական պատճառը՝ սննդարար նյութերի անբավարարություն, եղունգների մակերեսի վնասվածք Սա կարող է առաջանալ չկարգավորված սննդակարգի, վնասվածքի, մանիկյուրի կամ անգամ սթրեսի հետևանքով: Երբեմն նաև դրանք խոսում են փսորիազի կամ արթրիտի մասին: Եղունգը թափանցիկ է, սակայն դրա տակի մաշկը կարմրավուն-շագանակագույն երանգ ունի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика