6 տարի անպտղության դեմ պայքարելուց հետո մայրը նրանից հրաժարվեց ծնվելուց անմիջապես հետո․․Սա իմ զարմուհու` Տատյա-
նայի պատմություն է, այժմ նա 41 տարեկան է։ Տատյանան երկու անգամ ամուսնացած է եղել,բայց երեխաներ չունի։ Ապրում է վար-
ձով բնակարանում և շատ է սիրում իր աշխատանքը, որով ի դեպ, շատ լավ գումար է վաստակում և կարծես, գոհ է իր կյանքից։
Երբ Տատյանան դեռ ամուսնացած էր` մոտավորապես 8-9տարի առաջ, նա որոշեց, որ ժամանակն է երեխաներ ունենալ, զրուցեց ա-
մուսնու հետ և նա դեմ չէր։ Այդպես ցանկություն առաջացավ երեխա ունենալու,բայց նրանց մոտ չէր ստացվում։4 երկար ու ձիգ տա-
րիների պայքարից հետո սկանդալներ ու վեճեր սկսեցին ծագել ամուսնու և կնոջ միջև։ Ի վերջո նրանք բաժանվեցին, և ավարտվեց
նրանց ընտանեկան կյանքը։ Անգամ ամուսնալուծությունից հետո Տատյանան մտածում էր երեխա ունենալու մասին։

Բայց ումի՞ց հղիանար, ժամանակավոր կապերը նրան պետք չէին։ Տատյանան մի քանի անգամ հարաբերություններ է սկսել, բայց
հենց որ նրանք իմացել են, որ Տատյանան երեխաներ է ուզում, և ոչ թե հետագայում, այլ մոտ ապագայում, նրանք շատ արագ հեռա-
ցել են։Անցավ ևս 2 տարի։ Այդքան անհաջող փորձերից հետո Տատյանան որոշեց դիմել Աստծուն և գնաց եկեղեցի։
Ամբողջ ժամանակ նա աղոթում էր,գնում էր տարբեր սուրբ վայրեր և շարունակում էր փորձել իր հավերժական ցանկության իրակա-
նացնել ԷԿՈ֊ ի միջոցով։ Գումարը ծախսվում էր, ի վերջո հրաշքը տեղի ունեցավ։Ի վերջե 6 տարի հետո նա հղիացավ՝ իհարկե ոչ բը-
նական ճանապարհով։Տատյանան իր ուրախությունն անմիջապես կիսեց բոլորի`իր ընկերների,հարազատների,և նույնիսկ հարևան-
ների հետ։ Նա անհանգստանում էր, որ կարող են դժվարություններ առաջանալ,ուստի նա հանգստ էր պահում իրեն, անգամ հիվան-
դանոցում որոշ ժամանակ մնաց։
Ավելի հանգիստ լինելու համար նույնիսկ տեղափոխվեց մոր տուն։ Երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նրան ասացին,
որ աղջիկ է,նա գնեց ամենալավ իրերը և սկսեց պատրաստվել երեխայի ծննդին։Վերջնաժամկետից մի փոքր շուտ՝ Տատյանային տե-
ղափոխեցին հիվանդանոց, և երբ նա ծննդաբերեց, ես զանգահարեցի, որպեսզի շնորհավորեմ և իմանամ թե ինչպես է։

Ես մտածել էի, որ պետք է երեխային տուն բերելուց գնամ, ուստի հարցրեցի, թե երբ դուրս կգրեն։Հարցիս ՝ Տատյանան պատասխա-
նեց, որ հարկավոր չէ նրան դիմավորել, քանի որ ինքն էլ կարող է տուն հասնել։ Ավելին, նրան դուրս են գրում միայնակ՝ առանց երե-
խայի։ Ես դադարեցրի հարցերս և որոշեցի խոսել նրա մոր հետ։ Մորաքույրս հաստատեց դստեր խոսքերը, բայց ինչ-ինչ պատճառ-
ներով փոքրիկի մասին ոչինչ չասաց։
Մի քանի օր անց Տատյանային դուրս գրեցին ծննդատնից։ Նա վաճառեց երեխայի համար գնված բոլոր իրերը, և շարունակեց ապրել
իր նախկին կյանքով, ասես չի էլ եղել այդ երկար սպասված հղիությունը, ծննդաբերությունը և երեխան։Ես շատ էի ցանկանում իմա-
նալ նման որոշման պատճառը, բայց միայն իմացա, որ եիեխան առողջ է ծնվել։ Տատյանան ոչ ոքի չէր ասում, թե ինչու է հրաժարվել
երեխայից։ Այժմ նա ապրում է վարձով բնակարանում, նա հանդիպում է մի տղամարդու հետ և կարծես մոռացել է անցյալի մասին։
Բայց ես չեմ կարող գտնել ինքս ինձ, քանի որ փոքրիկը պիտի մեծանա մանկատանը։
Ես աղոթում եմ Աստծուն, որ նրան որդեգրեն և նա ունենա իրեն սիրող ծնողներ։
