5 մթերք, որոնք ուղղակի փրկություն են արթրիտի ժամանակ

Հոդացավերը կարող են ծնկի բերել նույնիսկ ամենադիմացկուն մարդուն: Մասնագետները պնդում են, որ հոդացավերը կարելի է թեթևացնել սննդակարգում որոշակի մթերքների ընդգրկման և դրանց հաճախակի օգտագործման միջոցով: Խնձոր Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ բիոֆլավոնիդներ, որոնք պաշտպանում են մարդու օրգանիզմը բորբոքումից, խթանում է արյան շրջանառությունը:

Բիոֆլավոնիդներով հարուստ են նաև երիցուկի թեյը, նեխուրը, ձիթապտուղը, նարինջը, թուրինջը, կիտրոնը, կանաչ պղպեղը և սխտորը: Նուշ Սա հրաշք մթերք է: Այն հանդիսանում է Е վիտամինի հիանալի աղբյուր, պարունակում է նաև մագնիում: Е վիտամինը հատկապես օգտակար է հոդացավերի դեպքում, քանի որ խթանում է հոդերի շարժունակությունը և հանում է հոդացավը:Е վիտամինով հարուստ են նաև սպանախը, ավոկադոն, կոկոսի յուղը, դդմի և արևածաղկի սերմերը: Օմեգա -3 Օմեգա -3-ը օժտված են հակաբորբոքային հատկությամբ, և կարևոր դեր են խաղում կապանների և աճառների վերականգնման համար:

Օմեգա -3 –ով հարուստ են նաև սաղմոնը, սարդինները, սկումբրիան, կտավատի սերմերը, լոբեղենը, ծաղկակաղամբը, ձկան յուղը, կտավատի յուղը, ընկույզը: Ձու Ձվի մեջ պարունակվող սպիտակուցը զգալիորեն բարձրացնում է արյան մեջ տրիպտոֆանի մակարդակը: Տրիոպտոֆանը հանդիսանում է սերոտոնինի «շինանյութ»:

Պանիրը, քրքումը, սաղմոնը, ինչպես նաև բոլոր տեսակի ընկույզներն ու սերմերը ևս հանդիսանում են տրիպտոֆանի աղբյուր: Վիտամին С Հոդացավերի ժամանակ հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել նարնջագույն կամ դեղին գույնի բանջարեղեն և միրգ: Ի դեպ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արթրիտի առաջացման պատճառ կարող է դառնալ ցինկի ցածր մակարդակը: Ցինկով հարուստ են ծովային մթերքները, կարմիր միսը, տնական թռչնամիսը, լոբեղենը, ընկուզեղենը, սերմերը, հատկապես դդմի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика