Մայրության մեջ կան այնպիսի պահեր, որոնք կողքից ոչ ոք չի տեսնում: Դա պայքար է: Պայքար նրա համար, որ անես ամեն ինչ, միայն թե քո երեխան լինի պաշտպանված և երջանիկ:
Ոչ ոք չի տեսնում, թե ինչպես ես գիշերներըը արթուն մնում՝ փորձելով հանգստացնել արտասվող փոքրիկին: Դու անում ես ամեն ինչ, բայց երեխան չի հանդարտվում:Մի տղա լուսանկարել է մորը՝ նման բարդ գիշերներից մեկի ժամանակ:
Քելլիի փոքր աղջիկը հիվանդացել էր: Երեխան բարձր ջերմություն ուներ, և մայրը նրան գրկած մտել էր լոգախցիկի մեջ, որպիսի ջուրն օգնի իջեցնել ջերմությունը, և երեխան կարողանա քնել: Այդ պահին լոգասենյակ է մտել Քելլիի որդին և լուսանկարել մորն ու քրոջը:
Քելլիի ընտանեկան լուսանկարները վառ և ուրախ են, բայց այս անգամ տղան լիովին այլ ակնթարթ է անմահացրել:
—Ես երկար էի մտածում, հրապարակեմ այս լուսանկարը թե ոչ: Ի վերջո որոշեցի ցույց տալ, որ իրականում մայրության մեջ կան շատ բարդ կողմեր: Այս ամենի միջով անցնում են բոլոր մայրերը: Սա այն պահն է, երբ դու պատրաստ ես ամբողջովին նվիրվել երեխայիդ, միայն թե խեղճ փոքրիկն իրեն լավ զգա:
Այդ ժամանակ ես արդեն մի քանի օր չէի քնել, երեխայիս յուրաքանչյուր արցունքի հետ սիրտս կտոր-կտոր էր լինում, և իմ միակ ցանկությունն էր, որ հիվանդ լինեմ ես, ոչ թե աղջիկս:
Լուսանկարը հրապարկելուց հետո՝ Քելլին ստացել է հազարավոր բարեմաղթանքներ և հավանումներ:
Միայն նրանք, ովքեր երեխա ունեն, կհասկանան, թե ինչ է նշանակում մայր լինել: Իրականում դա այնքան էլ հեշտ չէ…