49 տարեկան հասակում իմացա, որ հղի եմ, բայց․․․Մեծահասակ դուստրս դուրս է եկել իմ դեմ,նա հրաժարվում է շփվել ինձ հետ։ Եր-
բեք մտքովս չէր անցնի, որ օրգա նիզմս կա րող է գրեթե 50 տարեկանում ինձ այսպես զարմացնել: Բնական է, նման բաների մասին
չենք կարող նախապես իմանալ:
Բանն այն է, որ ես ու ամուսինս ունենք մի աղջիկ, 27 տարեկան է, ունի մի երեխա: Դստերս հետ միշտ շատ ջերմ հարաբեր ություն-
ներ ենք ունեցել: Թոռանս էլ եմ շատ սիրում:Չնայած որ արդեն երիտասարդ չեմ, միևնույնն է, խնամում եմ ինձ, հետևում արտաքի-
նիս: Ու այս հասակում բավա կանին լավ տեսք ունեմ:

Վերջերս զգացի, որ օրգանիզմիս հետ մի բան այն չէ, կարծեցի, թե տարիքային փոփոխություններ են: Մի քանի ամիս անց որոշեցի
գնալ բժիշկի, ու պարզվեց, որ հղի եմ…Կոլեգաներս ըմբռնումով մոտեցան, շնորհավորեցին,ամուսինս էլ երջանկացավ, իսկ ահա աղ-
ջիկս հիստերիայի մեջ ընկավ: Պահանջում է, որ ազատվեմ երեխայից…
Բայց ինչպես նման բան կանեմ…Ասում եմ, արդեն մեծ երեխա է, աղջիկս պատասխանում է.
-Ի՞նչն է մեծ, դեռ չի ծնվել… Դա դեռ երեխա չէ: Ո՞վ է պահելու այդ երեխային… Բա որ ձեզ մի բան լինի:
-Այսի՞նքն մի բան: Ի՞նչ նկատի ունես:
-Դու թոռ ունես, երկրորդը արդեն պլանների մեջ է, իսկ դու ամեն պահի կարող ես փոքրիկ եղբորս ինձ վրա թողնել: Ի՞նչ կարող եմ
տալ նրան: Խելքի արի, մայրիկ:

Բայց ես հո հասկանում եմ, որ աղջիկս ժառանգության համար է անհանգստանում: Ես ու ամուսինս քիչ ունեցվածք չունենք. բնակա-
րան Երևանում, ամառանոց, մեքենա: Եթե մի երեխա էլ լինի, բնականաբար,ամեն ինչ պիտի կիսեն: Արդեն ինձնից էլ է հրաժարվում,
թեպետ 49 տարեկան եմ, ու դեռ առնվազն 30 տարի կարող եմ հանգիստ ապրել:
Փորձել եմ աղջկաս հասկացնել, հաշտվել հետը, բայց նա ոչ զանգերիս է պատասխանում, ոչ էլ տան դուռը բացում:Իսկ ես չեմ ուզում
կորցնել կապը նրա ու թոռանս հետ, չէ որ իմ հարազատներն են, այս պահին իմ միակ երեխան է:
Ի՞նչ անեմ, որ ճիշտ լինի… Չգիտեմ:
