40-ից հետո սկսվում է կյանքի լավագույն շրջանը. Գվինեթ Փելթրոուն բացատրել է, թե՝ ինչու

Շատ կանանց մոտ 40+ տարիքը ասոցացվում է տարբեր սահմանափակումների և երիտասարդության ու գրավչության «մայրամուտի» հետ։ Սակայն հասունությունը շատ առավելություններ ունի։ Տարիների հետ դուք ավելի շրջահայաց և իմաստուն եք դառնում, գտնում եք հագուստի ձեր ոճը, սկսում եք հոգ տանել առողջության մասին և ավելի պատասխանատվությամբ եք վերաբերվում զուգընկերոջ ընտրությանը։

Շատ աստղային կանայք են իրենց օրինակով ապացուցել, որ 40-ից հետո կյանքը միայն սկսվում է, և հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն, որի դատողություններն է ներկայացնում այս թեմայի շուրջ այսօր Positive-ը, այդ հայտնիներից մեկն է։

46-ամյա օսկարակիրը իրեն անասելի լավ է զգում իր տարիքում։ Հարցազրույցներից մեկում Գվինեթը կիսվել է իր մտքերով, թե ինչպես է իրեն զգում որպես հասուն կին։

Ես այլևս ոչ 20-ն անց եմ, ոչ 30, ես 46 տարեկան եմ։ Եվ ինձ դուր է գալիս քառասունն անց կին լինելը։ Այս տարիքում անասելի ազատություն ես զգում և հասկանում ես, թե ով ես դու։ Ես դադարել եմ վախենալ ուրիշների կարծիքից, – բացատրել է Փելթրոուն։

Դերասանուհին խոստովանել է, որ ինչպես բոլոր կանանց մոտ, նրա մոտ նույնպես ժամանակ առ ժամանակ բարդ օրեր են լինում, բայց հիմա նա իրեն երջանիկ է զգում ինչպես երբեք։ Ես երկու հրաշալի երեխա ունեմ։ Բացի այդ, սեպտեմբերին ես ամուսնացա շատ հմայիչ մի տղայի հետ,– անկեղծացել է Գվինեթը։

Հոլիվուդյան աստղի հետ անհնար է չհամաձայնել։ Որքան մենք մեծանում ենք, այնքան մեծանում է մեր փորձն ու ազատությունը, մենք կարողանում ենք և թույլ ենք տալիս մեզ անել այն ամենը, ինչ ուզում ենք։ Մարդը պետք է այնպես ապրի, որ ամեն տարի նրա կյանքում առաջընթաց լինի։ Կարևորն առողջությանն ու բարեկեցությանը հետևելն է և այդ ժամանակ 70-ից հետո էլ դուք ձեզ ավելի երջանիկ կզգաք, քան երբևէ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика