40 տարին լրացած կանայք պիտի իրենց սննդակարգից հեռացնեն ՍԱ…

Շատ կանայք տարիքի հետ իրենց սնունդը թողնում են ինքնահոսի, և շատ իզուր: հենց այդ տարիքում են ի հայտ գալիս շատ քրոնիկական հիվանդություններ, տեղի է ունենում հզոր հորմոնալ վերադասավորում, նյութափոխանակությունը դանդաղում է, և ավելորդ կիլոգրամներն աճում են անասելի արագությամբ անգամ նրանց մոտ, ովքեր ողջ կյանքում սլացիկ կազմվածք են ունեցել:40-ից հետո մաշկը փոխում է իր կառուցվածքը, կորցնում է խոնավությունը, ի հայտ են գալիս կնճիռներ, առաջանում են աղիների հետ կապված խնդիրներ` կապված պատերի էլաստիկության նվազեցման հետ, և ընդհանրապես ողջ մարսողական պրոցեսն է խնդրահարույց լինում:Այդ պատճառով էլ պետք է վերանայել սննդակարգը, այլապես ավելորդ քաշի և առողջության վատթարացման հետ կապված խնդիրներն անխուսափելի են:

Ի՞նչ պետք է ուտեն կանայք 40-ից հետո

Ուշադրություն դարձրեք կաթնային և բուսական ծագում ունեցող սպիտակուցներին: Մսի քանակությունը տարիքի հետ պետք է քչացնել, քանի որ այն սկսում է վատ յուրացվել:
Այդ պատճառով էլ ձեր սննդակարգի մեջ ներառեք կաթնաշոռ, պանիր և սունկ:
Եթե մսից դժվար է հրաժարվել, ընտրեք մսի ավելի նուրբ և անյուղ տեսակներ, օրինակ, ճագարի կամ հավի միս:Ջուր խմեք անմիջապես արթնանալուց հետո, ինչպես նաև՝ սնունդ ընդունելու միջև ընկած ընդմիջումներին: Սուրճ կարելի է, բայց օրական ոչ ավելի, քան մեկ բաժակ:

Ձեր սննդակարգից բացառեք քաղցր գազավորված ըմպելիքները, արագ սնունդն ու ալյուրով պատրաստված մթերքները: Քաղցր խմորեղենը, շաքարն արագ ածխաջրածիններ են, որոնք օրգանիզմը շատ արագ է քայքայում ու վերածում ճարպի:Եթե չի ստացվում միանգամից հրաժարվել վնասակար սննդից, ամեն շաբաթ ձեր սննդակարգից վերացրեք մեկ վնասակար մթերք: Սննդաբանները խորհուրդ են տալիս դիմել խորամանկության:

Եթե շատ եք ուզում, վնասակար սննդատեսակը կերեք օրվա առաջին կեսին:Միայն թե այն պետք է ուտել բջջանյութով հարուստ սննդի հետ միասին: Օրինակ, կարամելացված խնձոր կամ ամբողջական ցորենահատիկից պատրաստված հաց` վրան մուրաբայի շատ բարակ շերտ քսած:

Ուշադրություն դարձրեք քունջութին: Այն պարունակում է ֆիտոէստրոգեններ` կանացի սեռական հորմոնների բուսական համարժեքներ:

Այս սերմերն օգնում են կարգավորել նյութափոխանակությունը և նվազեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը: Միայն թե 3 ճաշի գդալից ավելի պետք չէ օգտագործել:Հրաժարվեք ալկոհոլային խմիչքներից, եթե ուզում եք սլացիկ կազմվածք ունենալ, և որպեսզի աղիներն աշխատեն՝ ինչպես ժամացույց:

Տոնական օրերին կարող եք ձեզ թույլ տալ 1 գավաթ կարմիր չոր գինի:Յուղոտ ծովային ձուկը 40-ն անց կանանց համար լավագույն մթերքներից է: Նրանում եղած գերհագեցած ճարպերը կապահովեն անոթների ամրությունը, կլավացնեն հիշողությունը, իսկ խամրած մազերն ու մաշկը կդառնան փայլուն:

Ի՞նչ է կոտորակային սնունդը:

Սա փոքր չափաբաժիններով, յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ սնվելն է: Դուք չեք հասցնի սովածանալ ու կարագացնեք նյութափոխանակությունը:Սկզբում ձեզ համար դժվար կլինի, եթե դուք սովոր եք չուտել ողջ օրվա ընթացքում ու միայն երեկոյան վրա պրծնել ուտելիքին, սակայն շատ շուտով դուք կսովորեք:Հետևեք այս պարզ կանոններին ցանկացած տարիքում, ու դուք ձեզ երիտասարդ և առողջ կզգաք: Մոռացեք ստամոքսում ծանրության զգացման և ավելորդ քաշի մասին:

Փորձեք: Դա դժվար չէ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика