4 տարի կոմայի մեջ , և երբ արթնացավ ու պատմեց իրականությունը, բոլորը զարմանքից քարացել էին.

Այս պատմությունը կհուզի Ձեզ մինչև հոգու խորքը!!
Վիկտորիա Առլենը առողջ և առույգ երեխա էր, սիրում էր պարել, սպորտը:11 տարեկանում նա գրիպով հիվանդացավ,մի քանի անգամ կորցրեց գիտակցությունը, հիվանդացավ նաև թոքաբորբով:

Դրանից 2 շաբաթ անց գոտկատեղից ներքև թուլացավ:Գլխուղեղի և ողնուղեղի լուրջ բորբոքումները փչացրեցին նրա ողջ կյանքը

Նա այլևս չէր կարողանում ուտել,խոսել և շարժվել:Նա ըստ էության վերածվեց բույսի:Նրան ձողիկով էին կերակրում:Բժիշկները նույնիսկ չնչին հույս չունեին ,որ նա կառողջանա:Աղջիկը ողջ կյանքում պետք է գամվեր անկողնուն:

Նա լսում էր ինչ են խոսում շրջապատում,բայց ոչ մի կերպ չէր կարողանում պատասխանել:

Այն ինչ տեղի ունեցավ 4 տարի անց, զարմացրեց աղջկան ճանաչողներին:

2010 թվականին նա այդ վիճակից դուրս եկավ:

« Իմ ծնողները հոգ էին տանում իմ մասին, սենյակս դարձրել էին հիվանդանոցային պալատ:Եղբայրներս ու քույրերս խոսում էին ինձ հետ:Նրանք ինձ տվեցին ուժ՝պայքարելու հիվանդության դեմ:Նրանք նույնիսկ չգիտեին ,որ ես լսում եմ իրենց:»

2009 թվականից աղջկա մոտ լավացում նկատվեց:Նա վերադառնում էր կյանք:Սկզբում շարժեց

մատները,հետո՝ձեռքը:Կամաց -կամաց նորից սկսեց խոսել,ուտել,ձեռքում պահել տարբեր իրեր:

Սակայն այդ ժամանակ նա դեռ չէր կարողանում քայլել:Բժիշկները կարծում էին ,որ նա երբեք չի քայլի:Բայց նա դրա հետ չէր հաշտվում:

Ծնողները խոստացան աղջկան անել հնարավոր ամենինչ,որ նա ոտքի կանգնի:

Վերջապես նրա կյանքում մի շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ:Նա ապրում էր լճի մոտ և երեխա ժամանակ շատ էր սիրում լողալ:Հիվանդությունից հետո կարծում էր ,որ էլ երբեք չի լողա:Երբ 2010 թվականինառաջին անգամ նրան գցեցին ընտանեկան լողավազանի մեջ, դա խթան էր ,որ լողա:Ջուրը նրան տվեց ինքնավստահություն և ազատություն:

2012 թվականից նա մասնակցեց Պարալիմիկ խաղերին և նույնիսկ սահմանեց համաշխարհային ռեկորդ: Դրանից հետո նրան սկսեցին հրավիրել տարբեր հեռուստատեսային հաղորդումների:Նա բոլորին պատմում էր իր հուզիչ պատմությունը:Սակայն նրան հանգիստ չէր տալիս իր անօգնական լինելը և 2013 թվականին նա տեղափոխվեց Սան-Դիեգո, որպեսզի ապաքինվի:

Չնայած բժիշկների սկեպտիկ կանխատեսումների , նա 2015 թվականին արեց իր առաջին քայլերը:
Բազմաթիվ ջանքերից հետո, սկզբում քայլում էր հենափայտերով,հետո,2016 թ.-ին սկսեց ինքնուրույն քայլել:Նրան շատ հաճախ անվանում են քայլող հրաշք:Հուսանք ,որ մի օր նա կվերադառնա իր նախկին կյանքին:Այս պատմությունը ոգեշնչող է և օրինակ շատերի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика