38 տարեկան էի, բայց ամուսնացած չէի, երեխաներ էլ բնականաբար չունեի, բայց հետո պատահաբար իմացա, որ հղիացել եմ․․․Ես
38 տարեկան էի, ամուսին և երեխաներ չունեի: Ինձ նվիրել էի ուսուցչուհու աշխատանքին, շատ էի սիրում դպրոցն ու երեխաներին:
Ծնողներս նույն մասնագիտությամբ են աշխատել ամբողջ կյանքում:Կար մի տղամարդ, ում հետ պարբերաբար հանդիպում էինք,
սակայն ոչ մի լուրջ նպատակ չունեինք:

Ամոթ է խոստովանելը, բայց նա ամուսնացած էր…Մի օր էլ պատահաբար իմանում եմ, որ հղի եմ: Գնացի բժիշկի, երբ իմացա, որ
արդեն 4 ամիս է, ինչ այդ վիճակում եմ, շոկի մեջ էի…Բնականաբար, ընկերոջս ոչինչ չասացի, մենք այդ պահին արդեն մի ամիս էր,
ինչ դադարեցրել էինք մեր շփումը: Ես չէի պատկերացնում, ինչ եմ անելու, ինչպես եմ ապրելու:
Ոչ ոք չունեի, ծնողներս 3 տարի առաջ էին մահացել, քույր եղբայր չունեմ, իսկ ինձ մոր կարգավիճակում չէի պատկերացնում:Դեռ
մտածում էի, որ գուցե ճիշտ չէ երեխային ունենալը, սարսփելի վախենում էի ապագայիս համար:Հաջոդ օրը գնացի աշխատանքի:
Դասի ժամանակ երեխաներն իրենց սովորականի նման էին պահում: Դասի սկզբում մեկը մյուսին նամակ էր ուղարկում, ծիծաղում
էին: Դա նորություն չէր, ես նրանց միշտ հեշտությմաբ էի կարգի բերում, ուղղակի հանգիստ ասում էի, որ դասը սկսվել է, իսկ այդ
օրը չդիմացա, սկսեցի գոռալ և լացելով դուրս վազեցի:

Հասա ուսուցչանոց և սկսեցի աբողջ հոգով արտասվել:Աշխատողներից միայն մի հոգի կար՝ Մարինեն, ով 8 տարի առաջ էր ամուս-
նացել, սակայն մինչ այժմ երեխաներ չուներ: Ես նրան պատմեցի՝ ինչ է եղել, և ասացի, որ գուցե և աբորտ անեմ, իսկ նա կլորացած
աչքերով նայեց ինձ և ասաց.
-Երբեք չանես նման բան: Ես կերազեի քո փոխարեն հայտնվել: Երեխան երկնային պարգև է: Նայիր ինձ և հասկացիր, որ դու երջա-
նիկ մարդ ես:

Հիմա որդիս 2 տարեկան է, նայում եմ նրան և գիտակցում, որքան սխալ էի, ամաչում եմ նույնիսկ երեխայից ազատվելու մտքերիս
համար: Պետությունն ինձ օգնում է, տանը աշակերտներ ունեմ, երեխայիս պատշաճ կերպով մեծացնում եմ և ամեն ինչով ապահո-
վում:Ես հիմա իսկապես երջանիկ եմ…
