35-ամյա ընկերուհիս արդեն 10 տարուց ավել ամուսնացած է, բայց երեխա չունի․ Հարցրեցի, թե ինչն է պատճառը, պատասխա-նեց․ Չհավատացի, բայց․․․
Մեր աշխատավայրում մի աղջիկ կա, բոլորից շատ նրա հետ եմ շփվում: Անա հիտը 35 տարեկան է, արդեն 11-12 տարի է, ինչ ա-մուսնացած է: Նրանք երկո ւսով են ապրում, ունեն տուն, մեքենա, աշխա տանք: Վերջերս հետաքրքրվեցի, թե ինչու երեխա չեն ունենում: Ինչին Անահիտը պատասխանեց, որ արդեն ուշ է:

Պետք էր ավելի շուտ մայրանալ, իսկ այն ժամանակ դեռ տուն չէին գնել:Ես հայտնեցի կարծիքս՝ ասելով, որ 35-ը ծնող դառնալու համար լավագո ւյն տարիքն է, հատկապես նրանց դեպքում, երբ ապահովված են ամեն ինչով: Ինչու՞ չունենալ գոնե մի երեխա: Անահիտը հիմա հանգիստ կարող է չաշխատել ու զբաղվել երեխայով:
Բայց Անահիտը շարունակ պնդում էր իր ասածը: Իբր երբ երեխան գնա մանկապարտեզ, ինքը արդեն շատ մեծ կլինի, ու բոլորը կկարծեն, թե ինքը ոչ թե մայրիկն է, այլ տատիկը: Ես ասացի, որ բազմաթիվ կանայք նույնիսկ 40 տարեկանից հետո են ծննդաբե-րում, բայց չկարողացա փոխել ընկերուհուս կարծիքը: Ինձ թվում է, որ նրանք կամ չեն կարողանում երեխա ունենալ, կամ էլ ուղ-ղակի հավես չունեն:

Իսկ մի քանի օր առաջ Անա հիտն ինձ պիտի որոշ թղթեր տար, ու դրա համար էլ աշխա տանքից հետո միասին գնացինք նրանց տուն: Զարմացա, երբ այնտեղ 4 կատու տեսա: Անա հիտը՝ տուն մտնելուն պես, գրկեց ու սկսեց համբուրել կենդանիներին, ու ես մտածեցի, որքան լավ կլիներ, եթե դրա փոխարեն երեխա ունենար:
Իհարկե հասկանում եմ, որ յուրաքանչյուրն ինքն իր համար ընտրություն կատարելու իրավունք ունի, բայց միևնույնն է, չեմ հաս-կանում այն մարդկանց, ովքեր չեն ուզում զգալ ծնող լինելու բերկրանքը:
