3-ամյա որդիս այսօր ավտոբուսում մի այնպիսի բան ասաց,որ․․․Այսօր սիրտս կրկին կտոր-կտոր եղավ․Ինչպես բացատրեմ նրան, որ․
Որդուս հետ նստեցինք ավտոբուս, երեկոյան ժամ էր, վերադառնում էինք տուն: Ես իմ 3 ամյա որդու հանդեպ դաժան վերաբերմուն-
քի ականատես եղա, իսկ հեղինկաը՝ 13 տարեկան անուղեղ տղա էր:

Ցավալին այն է, որ սա առաջին դեպքը չի, և կարծում եմ՝ ոչ էլ վերջինը:Որդուս մշտապես նեղացնում են, իսկ ինչու՞: Պարզապես նա
խարտյաշ է…Որդուս մազերը վառ նարնջագույն կարմրավուն են, դրա պատճառով էլ նա ուրիշ երեխաների կողմից ենթարկվում է
ծաղրանքի:Հիմա իմ երեխան՝ ընդամենը 3 տարեկան լինելով, սարսափելի կոմպլեքսավորված է:
Ես զարմանում եմ, մի՞թե ծնողները տանը իրենց երեխաներին չեն բացատրում, որ չի կարելի ծաղրել ուրիշի արտաքինը, և կապ չու-
նի, նա կապույտ մազերով է թե մի ձեռքանի:Տղաս անընդհատ հարցնում է ինձ, թե ինչու մարդիկ չեն սիրում իր մազերը, մի՞թե ինքն
իսկապես շատ տգեղ է:

Ես զգում եմ, որ 3 տարեկան երեխան նախանձում է հարազատ սևահեր եղբորը, իսկ դա օտար մարդկանց պատճառով:Խոսում եմ
հետը, բացատրում եմ, որ ինձ համար միևնույնն է, թե նրա մազերն ինչ գույնի են, ասում եմ, որ նրաց երկուսին հավասար եմ սիրում,
բայց փոքր երեխայի համար այդքանը հասկանալը բարդ է:Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին, թույլ մի տվեք, որ
իրենց չմտածված խոսքերով խոցեն ուրիշ երեխաների սրտերը…
