23-ամյա տղան նույն օրը և՛ հայրիկ դարձավ, և՛ պապիկ․․․Երբ պարզվեց իրականությունը, բոլորը շոկի ենթարկվեցին․․․
23-ամյա Թոմի Քոնոլիին այդ ժամանակ դեռ ուսանող էր: Նա լավ էր սովորում, չէր մոռանում հանգստանալ և ջանասիրաբար սպոր-
տով էր զբաղվում:Երիտասարդը մտածում էր թեթև ատլետի կարիերա ստեղծելու մասին,երբ հանկարծ նրա կյանքը մեծապես փոխ-
վեց:Ընդամենը մեկ շաբաթում անհոգ ուսանողից երիտասարդը վերածվեց հոգատար հոր և պապի:Նա այդպես արեց իր երկու մտե-
րիմ մարդկանց փրկելու համար:

Թոմիի կյանքը փոխվեց, երբ նրա տան դուռը թակեց Անգելան:Երիտասարդը զարմուհու հետ արդեն երկար տարիներ չէր շփվում և
նրան լրիվ երեխա տարիքում էր հիշում: Սակայն խեղճը վատ վիճակում էր: 17-ամյա Անգելան հղի էր:Դրանից մի քանի տարի առաջ
դեռահաս աղջիկը վատ շրջապատում հայտնվեց և քիչ մնաց՝ թմրամոլ դառնար:Այս անգամ խեղճի ընտանիքը կարծելով, որ նա նո-
րից հին օրերին է վերադարձել, նրան տնից դուրս էր արել:
Աղջիկը, ում հղիության վերջին օրերն էին, գոյութան միջոցներ չուներ:Հիշելով Թոմիի մասին՝ նա գնաց զարմիկի տուն՝ առանձնակի
հույսեր չունենալով: Սակայն ուսանողի արձագանքը ցնցեց ոչ միայն նյրան, այլ շրջապատում բոլորին:Իրավիճակի մասին տեղեկա-
նալով՝ երիտասարդն արագ որդեգրեց իր զարմուհուն՝ այդպիսով դառնալով միաժամանակ և՛ հայր, և՛ պապիկ:Երիտասարդը նաև
միանգամից մի քանի տեղ աշխատանքի ընդունվեց՝ Անգելային և նրա նորածին երեխային ամեն ինչով ապահովելու համար:

Թոմիի արածը ցնցեց հանրությանը:Իսկ Թոմին իրեն հերոս չի համարում: Նա ասում է, որ պարզապես հասկացավ՝ եթե ինքն էլ Ան-
գելային փողոցում թողներ, նա երեխայի հետ կմահանար:Թոմին համոզված է, որ իր օգնությամբ զարմուհուն կհաջողվի հասարա-
կություն վերադառնալ և վերամիավորվել ընտանիքի և իր երեխայի հոր հետ:Անգելային օգնելով՝ երիտասարդը չի մոռանում իր ուս-
ման մասին: Նա լիովին վստահ է իր ուժերին: Երիտասարդն ասում է, որ զարմուհու մասին հոգալը իրեն չի խանգարի ավարտել քո-
լեջը:
Տեսանյութը դիտեք ստորև՝
