Թաիլանդում 22-ամյա տղան քնել է` լիցքավորման դրված բջջային հեռախոսը կողքին դրած: Անհասկանալի պատճառներով` սարքավորումը նրան մահացու հոսանքահարել է: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը.
Երբ բարեկամը եկել է տղայի տուն, նա չի արձագաքնել, չի բացել դուռը և հեռախոսազանգերին չի պատասխանել:
Վերջինս կոտրել է բնակարանի դուռն ու երիտասարդին մահացած գտել սեփական անկողնում: Նշվում է, որ նա ստացել էր բազմաթիվ այրվածքներ:
Բարեկամը կանչել է ոստիկաններին և շտապօգնությանը: Պարզվել է, որ երիտասարդը մահացել էր բարեկամի ժամանելուց դեռևս 5 ժամ առաջ:
Բջջային հեռախոսն այդ ժամանակ էլ միացված է եղել հոսանքին: