2 տարում ադրբեջաներեն սովորեցի․ Փաստորեն իզուր չէր․Ռուսաստան դրանք ինձ տեսան,իրար մեջ ինչ-որ բան էին խոսում․․․ Լա-
վա ինձ չկորցրի էդ իրավիճակում, թե չէ չգիտեմ ինչ կլիներ։Մի քանի տարիա Ռուսաստանում եմ ապրում, եկել եմ ստեղ ուսումս շա-
րունակել, հիմա էլ աշխատում եմ։ Ուսմանս տարիներին համալսարանում հնարավորություն ունեինք լեզու ընտրել ու սովորել, ես էլ
վաղուց էի ուզում ադրբեջաներեն սովորեմ, ինչպես ասում են թշնամուդ լեզուն պիտի լավ իմանաս։

Մերոնք ասում էին յանի խի ես սովորում, ուրիշ լեզու սովորի, որ գնաս արտերկիր, կարողանաս մարդկանց հետ շփվես, մերոնք ուզ
ում էին հենց գերմաներեն սովորեմ, դե բայց չէ, ադրբեջաներեն սովորեցի ու արի ու տես, որ պետք եկավ։ Ես չգիտեմ ինչ հետ ինչ կլիներ, եթե ես չհասկանայի, չիմանայի էդ լեզուն։

Ստեղ շատ են թե թուրքեր, թե ադրբեջանցիներ, հիմնականում հաշտ ենք ապրում,դե ուրիշ երկրում ենք, հետո էլ հենց էստեղ մեծա-
ցած ադրբեջանցու մտածելակերպը ուրիշա, էդքան ատելություն չկա, ինչ որ հենց ադրբեջանում մեծացած ադրբեջանցու մոտ, դե
բայց շատերն էլ կան, որ գիտես թե սաղ օրը դրսերում ման են գալիս, որ մի հայի գտնեն թակեն, այ տենց վտանգավորն են։ Դրանցից
մի երեք հոգու էլ ես հանդիպեցի։

Չգիտեմ իրանք ոնց են հասկանում, որ հայ եմ, շան հոտառություն ունեն հա դրանք, կարողա դաժե լեզվին ծանոթ են, տենց հասկա-
ցել են, որ հայ եմ։ Իրիկուն ուշ ժամա, գործից գնում եմ տուն, հետևից իրեք հոգով քայլում են, խոսում, ինչ որ բաներ պլանավորում։
Լավ չի լսվում ինչ են խոսում, բայց ինչ էլ որ լսեցի, բավարար էր, դրանցից մեկը ասումա սպասի, ստեղ մարդաշատա, մի քիչ հեռվա-
նանք, գնանք մութ տեղ հետո։
Մենակ դա եմ լսում, բայց դա հերիք էր, որ ճանապարհս փոխեի։ Գնացի էն ամենամարդաշատ տեղը, տաքսի կանչեցի, մինչև տաք
սու գալը էլ չասեմ, թե քանի անգամ են դրանք կողքովս անցել, որ հասկանան ինչ եմ անում։ Ես էլ ռեակցիա չտվեցի, իբր չեմ նկատ
ում, տաքսիս եկավ գնացի տուն։
