Վերջերս ԱՄՆ-ում 2 ամյա աղջնակ էր անհետացել: Վերջին անգամ նրան տեսել էին առավոտյան ժամը 10-ին, տատիկի թաղամասում:
Դրանից հետո երեխայի գտնվելու վայրի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր:Հարյուրավոր կամավորներ և ոչ անտարբեր մարդիկ սկսեցին որոնումները մոտակա անտառում:
Աղջկա անհետանալու մեջ կար մի զարմանալի փաստ. նրա հետ միասին կորել էր նաև Պեննի մականունով պիտբուլ ցեղատեսակի շունը:
Հանկարծ հաջորդ օրը երեկոյան վերադարձավ շունը: Իսկ մի քանի րոպե անց հարևան տան շեմին նկատեցին աղջնակին: Գրեթե 2 օր Չառլին տանը չէր եղել:
Երեխան ջրազրկված էր, սակայն նրա վիճակը կայուն էր: Հավանաբար, Պեննին ամբողջ ընթացքում հետևել էր աղջկան և պաշտպանել նրան, քանի որ անտառում կան բազմաթիվ վտանգավոր կենդանիներ և գազաններ:
Երեխայի հարազատները հուզված արտասվում են և պատահածը հրաշք են անվանում: Իսկ Պեննին հերոսուհի է համարվում. հենց նրա շնորհիվ Չառլին ողջ մնաց: