2 կարևոր բան, որ երեխաները երբեք չեն ներում իրենց ծնողներին…

Կա 2 բան, որ երեխաները՝ արդեն մեծանալով, կարող են հասկանալ, բայց հոգու խորքում երբեք չեն ների։

Չկատարած խոստում

Եթե խոստումը կատարելու հնարավորություն չունեք, ապա ավելի լավ է չխոստանալ։ Դա ճշմարտություն է, որը մեծերն ինքներն են երեխաներին սովորեցնում վաղ հասակից։ Նույնը կրկնում և կրկնում են՝ պահանջելով, որ երեխան հավատարիմ մնա իր խոսքին։

Սակայն ինքներն են հաճախ խախտում դրանք, ընդ որում փորձում են գտնել արդարացումներ․ չկարողացանք, խանգարեցին, և ընդհանրապես, ծնողները շատ խնդիրներ ունեն, ի՞նչ ես ուզում։ Խիղճ ունեցիր, հանգիստ թող։

Ծնողների անհարգալից վերաբերմունքը երեխաների նկատմամբ

Շատերը գուցե չհամաձայնեն՝ ասելով, որ նրանք փոքր մարդուկներ են, ինչի՞ համար նրանց հարգել։ Հավատացեք, այդպես մտածում է մարդկանց մեծամասնությունը։

Որքան շատ ծնողներ են երեխաներին վերևից նայում, նույնիսկ հաճախ ասում են նրանց երեսին, որ կմեծանան, այդ ժամանակ էլ մարդատեղ կընդունեն, իսկ հիմա դեռ փոքր է, թող լռի։

Որքան շատ ծնողներ չեն գնահատում երեխաների չարչարանքը, չեն գնահատում, երբ երեխան ուզում է օգնել, շատերի մտքով նույնիսկ չի անցնում, որ երեխաներին ավելի լավ կլինի գոտեպնդել, երբ նրանց մոտ ինչ-որ բան չի ստացվում, այլ ոչ թե ծիծաղել։

Իսկ հիմա մտածեք և անկեղծ պատասխանեք, կա արդյո՞ք այնպիսի մի բան, ինչի համար չեք կարողանում ներել ծնողներին՝ չնայած նրան, որ նրանց արարքը, գուցե և հնարավոր է արդարացնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика