19 տարեկան էի, երբ իմացա հղիությանս մասին: Հարա զատներս ասացին, որ պետք է ազատվել երեխայից: Մենք ապրում էինք 2 սենյականոց բնակարանում 5 հոգով՝ ես, քույրս, մորաքույրս, մայրս և տատիկս:Ոչ ոք չէր ուզում, որ մի հոգի էլ ավելանա:Մայրս ինձ ու քրոջս միայնակ է մեծացրել, և չէր ցանկանում, որ ես նույնպես անցնեմ նույն դժվարությունների միջով:

Երեխայիս հոր պահվածքն ինձ համար ամենամեծ հարվածը դարձավ.չնայած այն բանին, որ մենք միմյանց շատ էինք սիրում, նա ասաց, որ երեխան իրեն պետք չէ…Ամբողջ գիշեր արտաս վեցի, իսկ առա վոտյան բոլորին հայտնեցի, որ միևնույնն է, ունենալու եմ երեխային: Այդ ժամանակ էլ մայրս ինձ տանից դուրս հանեց, ասաց, որ երբեք իրենցից օգնություն չխնդրեմ:Այժմ ես փողոցում հայտնված հղի էի:

Բնական է,սկզբում շատ դժվար էր,բայց հանուն երեխայիս չէի հանձնվում:Համալսարանում տարկետում վերցրեցի,հետո աշխա-տանք գտա: Այդ պահից անցել է 9 տարի: Այժմ ունեմ 1 սենյա կանոց բնա կարան, մեծացնում եմ դստերս: Գիտե՞ք, ինչն է հետա-քրքիր…Ես ու մայրս ապրում ենք հարևանությամբ,սակայն աղջիկս չգիտի,որ այդ կինը,ում գրեթե ամեն օր տեսնում ենք բակում, իր տատիկն է, հարազատ տատիկը:

Երեխայիս ծնվելու ժամանակ, երբ կյանքիս ամենաբարդ շրջանն էր, միայն ընկերուհիս էր կողքիս, հենց նա ինձ ծննդատնից դի-մավորեց, օգնեց, միայն նրան մինչև կյանքիս վերջ շնորհակալ կլինեմ, իսկ մորս ու մյուս հարազատներին երբեք չեմ ների:
Իսկ դուք ինչպե՞ս կվարվեիք իմ փոխարեն:
