Ես 19 տարի է ամուսնացած եմ և սկեսուրս կյանքս դժոխքի է վերածել: Երբ ամուսինս ծանոթացրեց մեզ, նա ոտքից գլուխ չափեց ինձ, արհամարհական հայացքով նայեց ու ասաց.
— Չեմ ասի, որ հիացած եմ և ուրախ մեր ծանոթության համար:
Ես այդ ժամանակ մտածեցի, որ իմ վերաբերմունքով կփոխեմ նրա կարծիքն իմ մասին: Նա մեր հարսանիքին ներկայացավ ամուսնուս նախկին ընկերուհու հետ ու ողջ հարսանիքի ընթացքում ծաղրում էին ինձ, ծիծաղում էին ինձ վրա:
Նա բարեկամների, հարազատների ու ծանոթների մոտ վարկաբեկում էր ինձ, բամբասում իմ մասին:Երեխաներիս մոտ վատաբանում էր ինձ, ասում էր, որ շուտով նրանց հայրը մի «խելքը գլխին» կին կգտնի ու կհեռանա ինձանից:
Եվ որքան գիշերներ եմ ես լուսացրել լաց լինելով, ինչ օրեր եմ ունեցել, երբ ամուսինս փորձում էր ինձ պաշտպանել, նա ամուսնուս ասում էր, որ «փալաս է, պարում է կնոջ դուդուկի տակ»: Ու այսպես տարիներ շարունակ:
Ու այժմ ես պետք է խնամեմ այդ կնոջը, որին ատում եմ ամբողջ հոգով: Ստիպված եմ թողնել աշխատանքս ու նստել տանը նրան խնամելու համար: Նա ինսուլտ է տարել և ինքնուրույն չի կարողանում ոչինչ անել:Ամուսնուս քույրը հրաժարվեց մորը խնամելուց, պատճռաբանելով, որ տանը երեխաներ կան, որ ինքն աշխատում է:Բայց չէ որ ես էլ երեխաներ ունեմ, ես էլ եմ աշխատում:
Ես ամուսնուս առաջարկեցի վաճառել սկեսուրիս բնակարանը և այդ գումարով լուծել նրա խնամքի հարցը: Բայց այդ ժամանակ նրա քույրը հայտարարեց, որ այդ գումարի կեսը պետք է իրեն տրվի, որովհետև դա նրանց հայրական տունն է:
Խնամող վարձել մենք չենք կարող, որովհետև մեր աշխատավարձը մեզ հազիվ էր բավականացնում: Բոլորը ամեն կողմից ինձ ասում են, որ ես պարտավորում եմ, որ նրա որդու կինն եմ:
Եվ ես ուզում եմ բոլորին հարցնել, իսկ այդ կինը պարտավոր չէի հարգել ինձ, ես նրա որդու կինն եմ, նրա թոռների մայրը, արդյոք նա իրավունք ուներ իմ կյանքն այսպես դժոխքի վերածելու: Հոգիս տակն ու վրա է լինում: Ինչու նա ժամանակին չէր մտածում, որ իր հիվանության ժամանակ ես եմ նրան խնամելու և ինչ սրտով հիմա ես նրան խնամեմ: