18 տարեկանում ինձ համար մի սարսափելի բան իմացա հարազատ ծնողներիս ու իմ անցյալի մասին․ Պարզվում է, որ ես․․․
18 տարեկանում իմացա, որ հայրս իրականում իմ հայրը չէ: Մորս հետ նա ծանոթացել էր, երբ ես 2 տարեկան էի: Իրական հայրս լքել
էր նրան,երբ ես դեռ ծնված չէի:Ծնողներս որոշեցին,որ ես արդեն մեծ եմ,և ճշմարտությունն իմանալու իրավունք ունեմ:Եվ ավելի լավ
է, որ դրա մասին իմանալ նրանցից, այլ ոչ ուրիշ մարդկանցից:

Ասացին, որ ինձ չեն մեղադրի, եթե ցանկանամ գտնել կենսաբանական հորս:Ես շոկի մեջ էի: Ամբողջ գիշեր մտորումների մեջ էի և
չէի կարողանում քնել: Գլխումս խառնթաշփոթ էր:Հարազատ հա՞յր…ինչպիսի՞նն է նա…իսկ գուցե զղջում է արածի համար, գուցե
ուրախ լինի՝ տեսնելով ինձ, իսկ եթե ոչ…Արտասվում էի և մտածում, թե ինչու ինձ հետ եղավ այս ամենը:
Ամեն ինչ այնքան լավ էր…մի՞թե այս ամենը սուտ էր, մի՞թե մենք ընտանիք չենք…Իսկ հետո ես սկսեցի մտածել իմ իսկական հոր մա-
սին: Ես հիշեցի, թե նա ինչպես էր ինձ հետ մինչև գիշերվա 1-2ը դասեր անում, ինչպես էր ինձ դպրոց ուղեկցում, ինչպես էր այգիներ
և սրճարաններ տանում:Հիշեցի, ինչպես էին նրա ընկերոջ ավտոտնակում գործ անում, իսկ ես՝ 6 տարեկան աղջնակս, կանգնած էի
այնտեղ, և հանկարծ իմ կողմ թռավ մի կտոր տաքացած երկաթ, իսկ հայրս…բռնեց այն բաց ձեռքով:

Մինչև հիմա նրա ձեռքին մնացել է սարսափելի այրվածքի սպին:Հիշեցի, թե ինչպես հայրս, ով ամբողջ կյանքում բացի ձվածեղից ո-
չինչ չէր պատրաստել, սովորրեց թխել իմ սիրելի տորթը, որը դժվար էր գտնել խանութներում:Առավոտյան եկա խոհանոց, երբ հայրս
սուրճ էր խմում, նորից տեսա ձեռքի սպին, գրկեցի նրան և ասացի, որ ես ուրիշ հայրիկ չունեմ և չեմ էլ ուզում ունենալ:Այդ լուրն ինձ
համար անհետևանք չմնաց. դրա շնորհիվ ես հասկացա, թե որքան շատ եմ սիրում ծնողներիս, և որքան շատ են նրանք սիրում ինձ:
