1. Ծնողները կարող են փոխարինել բոլորին, բայց նրանց ոչ ոք և երբեք փոխարինել չի կարող:
2. Նայիր շուրջբոլորդ և ամեն մի փոքր հաջողության հասնելու դեպքում շնորհակալ եղիր այդ հաղթանակի համար:
3. Չկա ավելի թանկարժեք բան, քան սրտի բավարարվածությունը:
4. Գնահատիր նրան, ում համար արժեք ես ներկայացնում:
5. Այս կյանքում ամենակարևորը քո ու հարազատներիդ առողջությունն է: Հոգատար եղեք նրանց նկատմամբ:
6. Հիշիր նրան, ով քեզ սիրում ու կարոտում է:
7. Մարդը կյանքի մարգարիտն է, կյանքը տիեզերքի մարգարիտն է:
8. Եթե կյանքը ցանկանում է, որ դու երջանիկ լինես, նա տանում է քեզ դժվար ճանապարհներով, քանի որ հեշտ ճանապարհներում երջանկություն չի լինում:
9. Ամենագնահատելին, որը կարող է տղամարդը անել կնոջ համար, դարձնել նրան իր միակ սիրելին:
10. Ցավն այն է, երբ երեխան, ում մնացել է ապրելու հաշված օրեր, նկարում է կյանքը, որը նա չի տեսնելու:
11. Ուժը այն է, երբ հաշմանդամը ժպտում է այն մարդկանց աչքերին, ովքեր նրան չեն սիրում:
12. Գեղեցիկ է, երբ կույրը նկարում է արևը՝ իմանալով, թե այն ինչպիսին է, բայց չի տեսել արևի լույսը:
13. Հարգանքը այն է, երբ զինվորը իր կյանքը զոհում է օտար մարդկանց փոխարեն:
14. Երեխաների հետ անցկացրած ժամանակը այն ժամանակն է, որը երբեք չի կարելի համարել կորցրած:
15. Պետք է պահպանել հավատարմությունը: Հավատարմությունը խոսքին, ինքն իրեն: Հավատարմությունը չպետք է կույր լինի:
16. Աշխարհի անհեթեթությունից գանգատվելու փոխարեն աշխատեք բարեփոխել այն անկյունը, ուր նետել է ձեզ ճակատագիրը: Հարկավոր է գործել և այնպես գործել, որ հաճույք ստանաս քո ստեղծածից:
17. Պետք է հավատալ կամքի ուժին: Իր նկատմամբ ավելորդ ներողամտություն ցուցաբերելով՝ մարդը ծուլանում է և վախենում. կամքի ուժով նա իրեն ստիպում է աշխատել խղճի մտոք և հերոսական արարքներ կատարել:
18. Սրբիր աչքերիդ արցունքներն առատ, հաճախ անկումով բարձրանում է մարդ: