17 տարի առաջ հրշեջ-փրկարարը փրկեց այս աղջկա կյանքը. տեսեք, թե ինչ պատասխան ստացավ նա դրա համար տարիներ անց…

Շատ տարիներ առաջ մի հրշեջ՝ Մայք Հագես անունով, փրկել է 9 ամսական Դանիելա Դավիսոնին տանը բռնկված խոշոր հրդեհից:

Բայց ամբողջ պատմությունը չի վերջացել հենց այդ ուրախ նոտայով:«Երբ մենք ժամանեցինք, տան զգալի մասն արդեն մոխիր էր դարձել:

Ես գտա Դանիելային ննջասենյակում՝ փաթաթված իր բարուրի մեջ», — հիշում է Մայքը:

Տարիներ անց նա ցանկացել է իմանալ, թե ինչ է այս ամբողջ ընթացքում կատարվել այն երեխայի հետ, որին փրկել էր: Գտնելով նրան Ֆեյսբուքում՝ Մայքը հետևյալ նամակն է ուղարկել աղջկան. «Ես կարծում եմ, որ մի անգամ փրկել եմ քեզ հրդեհի ժամանակ, երբ դու դեռ շատ փոքր էիր»:

Այդ րոպեից սկսած Մայքը և Դանիելան չեն դադարել շփվել: Դարձել են կարծես հայր ու աղջիկ: Հրդեհից 17 տարի անց Դանիելան Մայքին հրավիրել է իր դպրոցի ավարտական երեկոյին՝ որպես իր «փրկիչ» և մոտ ընկեր:

Մայքը սկսել է լաց լինել, երբ լսել է Դանիելայի խոսքը երեկոյի ժամանակ. «Մայքի ներկայությունն այստեղ իսկապես կարևոր է ինձ համար:

Ես միշտ լալիս եմ ուրախությունից, երբ հանկարծ մտածում եմ, թե ինչպես կարող էր ամեն ինչ վերջանալ: Ես այստեղ չէի լինի, եթե չլինեիր դու»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика