Անգլիական քաղաքի բնակիչ 17 ամյա Ֆելիքս Ալեքսանդերի ընտանիքում կար երեք երեխա՝ երկու տղա և մի աղջիկ: Ֆելիքսին՝ կրտսերին, ընտանիքի անդամներն առանձնահատուկ ջերմությամբ էին մոտենում:
Իսկ դպրոցում բարեհոգի և հանգիստ տղային այդպես էլ չսիրեցին:Տղային ծաղրում և խանգարում էին հանգիստ ապրել դեռ 10 տարեկան հասակից: Ժամանակի հետ, ցավոք, վաճակն ավելի վատացավ:
Համադասարանցիների հետ համակարգիչ խաղալուց հրաժարվելու համար Ֆելիքսնի թուլամորթ էին անվանում:
Շուտով չար աշակերտները Ֆելիքսի դեմ տրամադրեցին նույնիսկ բոլոր նրանց, ովքեր տղային նույնիսկ չէին ճանաչում:Ժամանակի հետ Ֆելիքսին բոլորը սկսեցին ճանաչել որպես դպրոցի ամենաատելի երեխա: Տղայի կյանքը դժոխքի էր վերածվել:
Չնայած նրան, որ Ֆելիքսը սովորում էր մասնավոր դպրոցում, և ծնողները դրա համար գումար էին վճարում, այնուամենայնիվ, ուսուցիչները ոչինչ չէին անում՝ տղային որևէ կերպ օգնելու համար:
Ծնողները տղային նույնիսկ ուրիշ դպրոց տեղափոխեցին, սակայն նույն պատմությունը կրկնվեց նաև այնտեղ:
Նախկին համադասարանցիները գտան Ֆելիքսին համացանցում և հոգացին այն մասին, որ տղան շարունակի տառապել:
Չնայած եղբոր և քրոջ, նաև ծնողների աջակցությանը, Ֆելիքսի համար չափազանց ծանր էր այդ ամենը:
Ի վերջո, գարնանը Ֆելիքսն ասաց ծնողներին, որ դպրոց է գնում, սակայն ինքը գնաց երկաթուղու մոտ: Այնտեղ նա անջատեց հեռախոսը, սպասեց գնացքին և թռավ ակերի տակ: Նա վարկենապես մահացավ՝ առանց տառապելու…
Այսօր Ֆելիքսի ծնողները փորձում են այնպես անել, որ այս դեպքի մասին իմանան բոլորը, որ կոտրվի ուսուցիչների և անսիրտ դպրոցականների, նրանց ծնողների անտարբերությունը:
Ցավոք, սա եզակի դեպք չէ: