Հիմա ինչպե՞ս հավատամ մարդկանց:Եթե իմ ամենամոտ մարդը խաբելէ ինձ տասնհինգ տարի շարունակ: Ամեն օր նայելէ աչքերս մեջ և ստել:Երկու օր առաջ ես իմացա,որ սիրելի ամուսինս ունի երկրորդ ընտանիք:Ես ասես ֆիլմի մեջ էի հայտնվել:Միայն թե այն բացարձակապես ինձ դուր չէր գալիս: Ես ամուսնացած եմ արդեն երկար տարիներ, իսկ ավելի ճիշտ՝ տասնհինգ տարի:
Նա ինձ հետ ամուսնացավ այն ժամանակ, երբ ես հղիացա, և մենք որոշեցինք ունենալ երեխային: Այսպիսով մենք ունեցանք տղա՝ Մարկին: Սկզբում մենք շատ հաճախ էինք վիճում և ոչ մի կերպ չէինք կարողանում հարմարվել միմյանց,թվում էր,թե մենք սխալվել ենք: Ստացվեց այնպես, որ մենք որոշեցինք ապրել առանձին:
Որդիս այդ ժամանակ երեք տարեկան էր:Բայց բաժանության մեջ մենք երկար չմնացինք,ընդամենը երեք ամիս: Մի անգամ նա եկավ իր իրերից ինչ-որ բան վերցնելու համար, և մենք ամբողջ գիշեր միասին անցկացրեցինք:
Հաջորդ առավոտ նա հեռացավ, կարծես ոչինչ չէր պատահել, և երեք շաբաթ անց իմացա, որ նորից հղի եմ: Ես ստրեսի մեջ զանգահարեցի ամուսնուս և ասացի նրան: Նա վերադարձավ ընտանիք և հանուն մեր ապագա երեխայի և որդու, որոշեցինք ամեն ինչ նորից սկսել: Ընկերուհիներս ասացին, որ ամուսինս, մեր հարաբերությունների ընդմիջման ընթացքում, կապի մեջ է եղել մեկ այլ կնոջ հետ:
Բայց իմ հարցին՝ ճի՞շտ է դա արդյոք,ամուսինս պատասխանեց, որ ոչ: Եվ ես հավատացի նրան:Ես ունեցա ևս մեկ տղա և մենք նրան անվանեցինք Իվան:Երկրորդ երեխայի ծննդից հետո մեր ջերմեռանդությունը մահացավ: Մենք այլևս այն նախկին երիտասարդները չէինք,որոնց մեջ կրակ էր վառվում:

Ամուսինս շատ ժամանակ էր ծախսում աշխատանքի վրա,իսկես զբաղվում էի երեխաների դաստիարակությամբ: Եվ ահա մեր տղաները մեծացել են և արդեն դպրոց են հաճախում: Ես և ամուսինս լրջացել ենք: Մեր կյանքը կարծես ստացվել է: Եվ այդպես էր, մինչև երեկ երեկոյան ինձ մոտեցավ անծանոթ մի կին:
Նա ուղղակիորեն ասաց, որ արդեն տասնհինգ տարի է, ինչ նա ամուսնուս սիրուհին է: Եվ որ նա հոգնել է իրենց ընդհանուր երեխային միայնակ մեծացնելուց, որ իրենց որդուն հայր է անհրաժեշտ: Ես չէի կարող շարժվել: Ինձ թվում էր, որ ես կորցնում եմ գիտակցությունս: Իսկ զրուցակիցս կանգ չէր առնում:
Նա ասաց, որ հոգնել է այս ու այն կողմ վազելուց, որ ամուսինս սիրում է իրեն, բայց չի կարողանում թողնել ինձ և երեխաներիս։ Այդ կինը նաև խնդրեց ինձ անհետանալ ամուսնուս կյանքից։ Ես չեմ հիշում, թե ինչպես հասա տուն: Այդ երեկո ամուսինս աշխատանքից շուտ եկավ:
Եվ միայն այդ ժամանակ հասկացա, թե դա ինչ աշխատանք էր, քանի որ նրա բոլոր ուշացումները և տնից բացակայելը կապված էր միայն ու միայն այդ կնոջ հետ՝ գործուղումները նույնպես: Եվ հենց այդ ժամանակ էլ ես կարող էի բացահայտել հանելուկը: Ինչքան հիմար էի: Խոսքեր չկան: Այսքան տարի լինել կույր, չնկատել ակնհայտը, բայց բացի սիրուհուց, նա ունի նաև տղա երեխա: Երեք որդի և երկու կին:
Ես ոչինչ չէի կարողանում ասել ամուսնուս: Պարզապես չգիտեի, թե ինչպես կամ ինչ պետք է ասեմ: Ամեն ինչ այդքան տրամաբանական էր թվում։ Ցանկացած այլ կին վաղուց կկասկածեր, որ ինչ-որ բան այն չէ իր ամուսնու պահվածքի մեջ, բայց ոչ ես: Միայն թե մի բան չեմ հասկանում, թե որտեղ էին նայում աչքերս: Իսկ ի՞նչ անեմ այս նորությունն իմանալուց հետո: Չգիտեմ․․․
