14 տարեկան դեռահաս աղջկա «Իմ հայրիկը» թեմայով շարադրությունը ցնցել է ողջ ուսուցչական կոլեկտիվն ու համացանցը․․․«Ես
այնքան կցանկացայի շատ երեխաների նման գրել.«իմ հայրիկը լավն է, ես սիրում եմ իմ հայրիկին, ես երջանիկ եմ, որ այդպիսի հայ-
րիկ ունեմ», բայց չեմ կարող: Ես չեմ նախանձում մյուս երեխաներին, բայց ուզում եմ նրանցից շատերի պես լավ հայրիկ ունենալ, որը
կսիրի ինձ, որը հոգ կտանի իմ մասին, որը գեղեցիկ ու քնքուշ խոսքեր կասի ինձ:

Ես հյուր չեմ գնում ընկերուհիներիս, որովհետև խորը ցավ եմ զգում, երբ լսում եմ, թե ինչպես են նրանց հայրիկ ները լավ խոսքեր ա-
սում, տեսնում եմ, որքան հար գանքով են վերաբերվում իրենց երեխաներին: Իմ հայր իկից ես միայն հայհ ոյանք ու անպատիվ խոս-
քեր եմ լսում, բայց ես ոչ մի վատ բան չեմ արել, նա տանջում է մայրիկիս,մեր տանից լսվում են նրա գոռգոռոցները, ես ատում եմ նրա
ձայնը:

Ես ատում եմ այդ հայհոյանքները: Իմ աչքի առջև նա հարվածում է մայրիկիս: Նա երբեք ու ոչ մի օր չի հետաքրքրվել, թե ես ինչի կա-
րիք ունեմ, թե ընդհանրապես ինչ զգացողություններ ունեմ, ինչ եմ զգում, ես չեմ հիշում մի դեպք, երբ մենք՝ հայր ու աղջիկ հանգիստ
նստել ենք ու զրուցել:Իմ բոլոր կարիքները հոգում է մայրս, իմ հրեշտակը, նա առավոտից,մինչև ուշ գիշեր աշխատում է, որ կարողա-
նա մեր հոգսերը հոգալ:

Ես չգիտեմ ինչ կլիներ ինձ հետ, եթե այդքան բարի մայրիկ չունենայի: Այնքան կուզեի, որ նա աշխատանքից տուն գար ու գրկեր ինձ,
համբուրեր ու հարցներ. «Ինչպե՞ս ես աղջիկս, ինչպե՞ս են գործերդ»: Այնքան կուզեի նրա հետ զբոսանքի գնալ:Մինչդեռ, երբ նա մտ-
նում է տուն ….. Ես չեմ ուզում լսել նրա ձայնը, տես նել նրան, չեմ ուզում ինքս ինձ խաբել ու գրել. Իմ հայրիկը լավն է: Այնքան կցան-
կանայի, որ նա փոխվեր, որ հասկանար, որ ես նրա սիրո ու ջերմության կարիքն ունեմ: Ախր, ինչու է այսպես»:
