Բարձերի մաքրումը շատ կարևոր է առողջության համար: Ստորև ներկայացվում է բարձերի մաքրման արդյու-նավետ եղանակ,բարձերը կլինեն ինչպես նորը:Ժամանակի ընթացքում բարձերի վրա հայտնվում են դեղին հետ-քեր, ներսում կուտակվում է փոշի, նաև անկողնային տիզեր: Հարկ չկա ամեն անգամ նորը գնել կամ քիմմաքր-ման տալ:

Բարձերը կարելի է մաքրել նաև տնային պայմաններում:Բարձերին իրենց նախնական տեսքը վերադարձնելու համար կարելի է կիրառել այս եղանակը:Եվ այսպես, ինչպես ճիշտ մաքրել բարձերը:Բարձի երեսները հանել, դրանք պետք է առանձին լվանալ:Բարձերը տեղադրել լվացքի մեքենայի մեջ, եթե բարձերը շատ մեծ չափերի չեն կարելի է լվանալ միանգամից երկու բարձ: Լցնել լվացող միջոցը:

Առանձին բաժակի մեջ խառնել մեկ բաժակ լվացքի փոշի,1 բաժակ սպիտակեցնող միջոց և կես բաժակ բորաքս: Միացնել առավելագույն տաք ջրի ռեժիմ: Պարզաջրման ռեժիմը կրկնել, որպեսզի բարձերը լավ մքրվեն:Ահա և վերջ:

Կարելի է մեքենայի մեջ նաև թենիսի գնդակներ տեղադրել, որի օգնությամբ բարձերն ավելի փամփլիկ կլինեն: Լվանալուց հետո պետք է բարձերը լավ չորացնել:
